Վերելք Խուստուփ լեռ

֏31000 / յուր․ անձը

Երաժշտական օր  Խուստուփում Ապրիլի 20-21

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու հայազգի ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի համերգին. վայրը` Խուստուփ լեռան լանջ։

Օրակարգ

Ապրիլի 20: Երևանից վաղ առավոտյան կուղևորվենք Խուստուփ, K7-ի մոտակայքում կկազմակերպենք վրանային ճամբարը, խարույկի շուրջ կանցկացնենք երեկոն։ Գիշերակացը վրաններում։

Ապրիլի 21: Առավոտյան արդեն բաց երկնքի տակ կվայելենք աշխարհահռչակ մեր հայրենակցի համերգը։ Համերգի ավարտից հետո արդեն կշարժվենք դեպի Վաչագան գյուղ, որտեղից էլ ուղղություն կվերցնենք դեպի Երևան։

Մասնակիցները պետք է ունենան` լավ տրամադրություն, քնապարկ (չունենալու դեպքում կարող եք նաև վարձակալել մեզ մոտ), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր:

 

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 07։00

Երթուղու արժեքը՝ 31000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան, ներքնակ)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն