Վերելք Կազբեկ լեռ

$890 / յուր․ անձը

03.08.2025

2025 թ-ի վերելքների շարքում է նաև Կազբեկ լեռ վերելքը։ 5054 մետր բարձրությամբ Կազբեկը երկրորդ ամենաբարձր գագաթն է Վրաստանում և յոթերորդը՝ Կովկասի լեռնաշղթայում: Այն Արեւելյան Վրաստանի ամենաբարձր լեռն է։ Լեռը գտնվում է Վրաստան-Ռուսաստան սահմանագծին։ Շատ աղբյուրներում կտեսնեք լեռան այլ բարձրություն՝ 5033 կամ 5047 մետր։ 2019 թվականին թեև գագաթի բարձրությունը վերաչափվել է՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները, և սահմանվել է 5054 մ բարձրություն, որն այդ ժամանակվանից Կազբեկ լեռան պաշտոնական բարձրությունն է։ Կազբեկ լեռն ունի վերելքի 5 երթուղի։ Վերելքի իրականացման համար մենք ընտրել ենք դասական երթուղին։

օր 1

Երևան - Ստեփանծմինդա

Երևանից վաղ առավոտյան ուղղություն կվերցնենք գրեթե վրաց-ռուսաական սահմանի մոտակայքում գտնվող Ստեփանծմինդա գյուղ։ Ճանապարհին կունենանք մի քանի կանգառներ։ Գյուղը տեղակայված է մոտ 1750 մետր բարձրության վրա։ Հասնելով գյուղ կտեղավորվենք հյուրանոցում, կստուգենք վերելքի համար անհրաժեշտ իրերի առկայությունը, կհանգստանանք, քանի որ վերելքն ու էմոցիոնալ օրերը դեռ առջևում են։

Գիշերակացը հյուրանոցում

օր 2

Ստեփանծմինդա - Մետեոկայան

Վաղ առավոտյան կարթանանք, մեքենաներով կուղևորվենք Կազբեկ լեռան ստորոտին գտնվող Ծմինդա Սամեբա վանական համալիր (14-րդ դար), որը հայտնի է նաև Գերգետի տաճար անվանումով։ Այն Վրաստանի ամենահայտնի և խորհրդանշական կրոնական կառույցներից է։ Վանքը տեղակայված է 2170 մետր բարձրության վրա։ Վանքի պատմությանը ծանոթանալուց և տեղանքն ուսումնասիրելուց հետո կսկսենք վերելքը դեպի մետեոկայան (3750 մետր բարձրության վրա)։ Հասնել մետեոկայան՝ կտեղավորվենք կացարանում և կհանգստանանք։ 

Քայլքի տևողությունը մոտ 6 ժամ

Գիշերակացը կացարանում

օր 3

Կլիմայավարժեցման օր

Ինչպես մյուս 5000+ վերելքների ժամանակ, այս վերելքի դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմի ադապտացումը տեղի կլիմայական պայմաններին և բարձրությանը։ Ուստի այս օրը կլիմայավարժեցման վերելք կկատարենք և կբարձրանանք մոտ մինչև 4300 մետր բարձրություն՝ հասնելով Կազբեկի լեռնանցք։ Հենց այս օրն էլ կսովորենք ինչպես ճիշտ օգտագործել տեխնիկաները, ինչպես անվտանգ տեղաշարժվել սառույցով և ձնառատ լանջերով։ Վայրէջքից հետո կհանգստանանք և կպատրաստվենք գիշերային վերելքին։

Քայլքի տևողությունը մոտ 4 ժամ

Գիշերակացը կացարանում

օր 4

Վերելք Կազբեկ լեռ

Կախված եղանակային պայմաններից՝ գիշերը մոտ 01։00-02։00-ի սահմաններում կսկսենք վերելքը։ 8-9 ժամ քայելելուց հետո կհասնենք գագաթ, կնշենք վերելքը գագաթին, կվայելենք կովկասյան լեռների գեղեցկությունն ու կսկսենք վայրէջքը դեպի մետեոկայան։ Հասնելով մետեոկայան կհանգստանանք, կթերթենք լուսանկարներն ու կվերապրենք էմոցիաները։

Գիշերակացը կացարանում

օր 5

Կազբեկ լեռ - Ստեփանծմինդա

Նույն ճանապարհով, ինչ ճանապարհով որ բարձրացել ենք լեռը, կսկսենք վայրէջքը։  Կհասնենք հյուրանոց, լոգանք կընդունենք, կդասավորվենք իրերն ու կպատրաստվենք ճանապարհին։

Գիշերակացը հյուրանոցում

օր 6

Վերադարձ Հայաստան

Առավոտյան կշարժվենք Հայաստան։ Ժամանակից կախված կանգառ կունենանք նաև Թբիլիսիում։ Դե ինչ այսքանով կհամարենք ուղևորությունն ավարտված։

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ, անվտանգության գոտի, զսպանակակեռիկներ 3 հատ, կատվիկներ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 890 $

Արժեքի մեջ ներառված է՝

 Տրանսպորտ

Ուղեկցորդների ծառայություններ

 Հյուրանոց (ներառյալ նախաճաշեր)

 Սնունդ՝ վերելքի ամբողջ ընթացքում (լեռան վրա)

 Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

Գիշերակաց մետեոկայանում

 Մասնակցության վկայական

Արժեքը չի ներառում

Սննդի ծախսերը (բացառությամբ լեռան վրա գտնվելու օրերի և նախաճաշերի)

 Ճանապարհորդության ապահովագրություն

Անձնական ծախսեր

Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 50 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն