Վերելք Էլբրուս լեռ
$1260 / յուր․ անձը
12.08.2025
Ժամանակն է բարձրանալու Եվրոպա աշխարհամասի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուս լեռը։ Լեռը բարձրանալու ենք դասական և հայտնի երթուղիով՝ հարավային կողմից, որն առաջին անգամ լեռ բարձրացողների համար ամենահարման տարբերակն է։ Դեպի Էլբրուս տանող այս երթուղին ամենահայտնին է: Էլբրուսի լանջերից բացվում են հիանալի տեսարաններ դեպի Կովկասյան լեռնաշղթա, Ուշբա լեռ և այլ գագաթներ։
Երևան - Վրաստան - Ռուսաստան
Վաղ առավոտյան, հատելով հայ-վրացական, այնուհետև վրաց-ռուսական սահմանը, հասնում ենք Էլբրուսի ստորոտ։ Մեր գեղեցիկ և հարմարավետ հյուրանոցը գտնվում է Բակսան գետի հովտի վերին հոսանքում՝ Տերսկոլ գյուղի ստորոտին, ծովի մակարդակից 2000 մետր բարձրության վրա։ Ընթրիքից հետո խումբը կհրահանգավորվի և կպատրաստվի վերելքին։
Գիշերակացը հյուրանոցում
Արշավ - Կլիմայավարժեցում Էլբրուսի ստորոտին
Առավոտյան նախաճաշից հետո կսկսվի մեր կլիմայավարժեցման արշավը դեպի «Դևիչի Կոսի» ջրվեժ (2700 մ), որտեղից բարձրանալու ենք դեպի աստղադիտարան (3100 մ)։ Ամբողջ արշավի ընթացքում մեզ ուղեկցելու է Էլբրուս լեռը, կովկասյան լեռնաշղթան իրենց փառահեղ տեսքով։ Ճաշից հետո խմբով կգնանք վարձույթի սրահ, որտեղ կգտնենք այն ամենն, ինչն հարկավոր է Էլբրուս լեռան վերելքի ժամանակ:
Հարաբերական բարձրություն 1200 մ - քայլքի երկարություն 13 կմ
Գիշերակացը հյուրանոցում
Էլբրուսի Բազային Ճամբար
Նախաճաշից և վերջնական նախապատրաստություններից հետո կուղևորվենք դեպի Ազաու ճոպանուղի (4 կմ), որը մեզ և մեր ամբողջ իրերը կհասցնի Գարա-Բաշի կայան (երկու տեղափոխումով)։ Կտեղավորվենք մեր հարմարավետ կացարանում (3888 մ) և կճաշենք։ Թեթև հանգստից հետո կսկսվի մեր կլիմայավարժեցման վերելքը դեպի 4600 մետր բարձրություն։ Կքայլենք դեպի Պաստուխովի ժայռերի ստորին հատված: Ավելի բարձր գնալն իմաստ չունի, այլապես գիշերը հեշտ չի լինի։
Հարաբերական բարձրություն 712 մ - քայլքի երկարություն 6 կմ
Գիշերակացը կացարանում
Հանգստյան և Վարժանքների օր
Այսօր մեզ հարկավոր է զբոսնել, վարժվել և վայելել Էլբրուսի գեղեցկությունը։ Խմբի ղեկավարները ձեզ կսովորեցնեն ամենը և պարապմունքներ կանցկացնեն խմբի հետ։ Սակայն անհրաժեշտ է խնայել ուժերը և լավ քնել վաղվա կարևոր օրվա համար, այդ իսկ պատճառով ամենը տեղի կունենա ոչ շատ հեռու, այլ կացարանի հարևանությամբ։
Գիշերակացը կացարանում
Վերելք Էլբրուսի արևմտյան գագաթ 5642 մ
Գիշերը (ժամը կորոշի գլխավոր ուղեկցորդը) կսկսվի մեր վերելքը դեպի Էլբրուսի արևմտյան գագաթ՝ 5642 մ: Դե ինչ, գագաթն արդեն հաղթահարված է։ Մեզ մնում է վայելել գագաթից բացվող տեսարանները, Էլբրուսի շքեղ գեղեցկությունն ու մեր հաղթանակը։ Գագաթին կմնանք այնքան, որքան թույլ կտա եղանակը և ժամանակը։
Բարձրությունը 1754 մ - քայլքի երկարություն 14 կմ
Գիշերակացը կացարանում
Պահեստային օր վերելքի համար
Այսօրվա ճոպանուղիով կիջնենք դեպի Տերսկոլ քաղաքում գտնվող մեր հարմարավետ հյուրանոց, երեկոյան կընթրենք և ժամանակ կունենանք զբոսանք համար։ Եթե եղանակային վատ պայմաններից ելնելով վերելքը նախորդ օրը չի կայացել, կրկին փորձ կկատարենք։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ մենք փորձերի քանակի սահմանափակում չունենք, ինչպես մյուս ընկերություններում: Այդ ամբողջ ծախսերը մեր ընկերությունը վերցնում է իր վրա։
Գիշերակացը հյուրանոցում / կացարանում
Ռուսաստան - Վրաստան - Հայաստան
Առավոտյան կշարժվենք դեպի Երևան։ Հետադարձը լինելու է նույն ուղղությամբ, իսկ մեքենայում բոլոր մասնակիցների քնելը երաշխավորված է։
Մասնակիցներն իրենց հետ պետք է ունենան համապատասխան գույք և հանդերձանք։
Էլբրուս լեռան վերելքի գույքին և հանդերձանքին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 1260 $
Արժեքն իր մեջ ներառում է
✔ Տրանսպորտ (ամբողջ տուրի ընթացքում)
✔ Պրոֆեսիոնալ ուղեկցորդներ. Առաջնորդ ուղեկցորդ՝ ամբողջ ծրագրի ընթացքում, և օգնական ուղեկցորդներ՝ Էլբրուս բարձրանալու օրը (պարտադիր 1 ուղեկցորդ 3 մասնակցի համար․ այսինքն, եթե խմբում կա 4 մասնակից, ապա կլինեն երկու ուղեկցորդներ, եթե յոթ մասնակից՝ ուրեմն երեք, և այդպես շարունակ): Մենք վերելքների փորձերի քանակի սահմանափակում չունենք, ինչպես մյուս ընկերություններում: Եթե վերադարձել ենք կամ եղանակի պատճառով չենք սկսել վերելքը, ապա փորձում ենք վերելք կատարել նաև հաջորդ օրը։ Այդ դեպքում մենք ինքներս ենք կրում բոլոր ծախսերը (իսկ դրանք շատ մեծ են)։ Այնուամենայնիվ, եթե խմբի մի մասը բարձրացել է գագաթ, իսկ մյուս մասին չի հաջողվել, ապա վերելքը համարվում է կատարված։
✔ Պրոֆեսիոնալ խոհարարի ծառայություններ և տարածաշրջանի լավագույն սնունդը
✔ Հյուրանոց, 2-3 տեղանոց համարներ (գիշերների քանակը ըստ ծրագրի)
✔ Կացություն լեռան ճամբարում՝ 4-տեղանոց տնակներում (գիշերների քանակը ըստ ծրագրերի)
✔ Ճոպանուղու տոմսերը
✔ 3-անգամյա սնունդ ամբողջ ծրագրի ընթացքում: Ընթրիք՝ առաջին օրը, նախաճաշ՝ վերջին օրը (բացառությամբ մեկնելու և վերադարձի ճանապարհի)
✔ Բոլոր անհրաժեշտ թույլտվությունները և գրանցումները: Ի դեպ, շատ ծիծաղելի է, երբ գրում են "արտակարգ իրավիճակների նախարարությունում գրանցումը ներառված է արժեքի մեջ": ԱԻՆ-ում գրանցումը միշտ անվճար է։
✔ Խմբային սարքավորումներ (արբանյակային նավիգատորներ և դեղատուփ ուղեցորդների մոտ, ռադիոկապ, պարաններ, սառցակտրիչ, փրկարարական ծածկոցներ և այլն)
✔ Ապահովագրություն
✔ Մասնակցության վկայական
Արժեքն իր մեջ չի ներառում
✘ Ձնագնաց մեքենա (ռատրակ) վերելքի օրը (անհրաժեշտության դեպքում վճարվում է տեղում), մենք ոչ մեկին երբեք չենք պարտադրում օգտագործել այն
✘ Մեկտեղանոց համարներ (հյուրանոց և կացարան)
✘ Անձնական գույք և հանդերձանք
✘ Ծրագրից ցանկացած շեղում
✘ Ծրագրի փոփոխությունների հետ կապված ցանկացած ծախս
✘ Թեյավճարներ
Արշավին կարող են մասնակցել միայն լեռնային արշավների փորձ ունեցող անձինք։
Ծրագրի արժեքը հաշվարկված է 14 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը նույնպես ենթակա է փոփոխության:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 04։00
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected]
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։