- 1 օր
- 2000 մ +
- Տավուշի մարզ
Վերելք Դիմաց լեռ
֏8500 / յուր․ անձը
Կիրակի` հոկտեմբերի 13-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Տավուշի մարզ՝ բարձրանալու Իջևանի ամենագեղեցիկ լեռներից մեկը՝ Դիմաց լեռը։ Դիմացը 2378 մետր բարձրության վրա է գտնվում, իր բարձրությամբ զիջում է Սառցապատ լեռանը, սակայն իր ժայռապատ գեղեցկությամբ ավելի գրավիչ և գեղեցիկ է։ Լեռը ընգրկված է Դիլիջան ազգային պարկում, իսկ գագաթից բացվում է հիասքանչ տեսարան դեպի Իջևանի լեռները։ Արշավը սկսելու ենք Հաղարծինի վանքի մոտակայքից: Սկզբից ուղղություն կվերցնենք դեպի Թաքնված ջրվեժ։ Անտառային գեղեցիկ տեսարաններով հարուստ ճանապարհով էլ կհասնենք ջրվեժ։ Ջրվեժը տեսնելուց հետո կբարձրանանք Դիմաց լեռ։ Քայլքի երկարությունը կազմում է մոտ 17 կմ։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։