Վերելք Դեմավենդ լեռ
$630 / յուր․ անձը
08.09.2025
Այո-այո, 2025 թ-ին մեկնում ենք Իրան՝ բարձրանալու Դեմավենդ լեռը։ Դեմավենդ կամ Դամավենդ լեռը ոչ միայն Իրանի և Ասիայի ամենաբարձր գագաթն է, այլ նաև Ասիա աշխարհամասի ամենաբարձր հրաբուխը։ Լեռան բարձրությունը 5610 մետր է։ Դեմավանդը պարզապես լեռ չէ. այն Իրանի ազգային հպարտության խորհրդանիշն է։ Ուղևորության ընթացքում ոչ միայն կբարձրանանք լեռն, այլ նաև ժամանակ կունենանք ծանոթանալու Իրանի մայրաքաղաք Թեհրան քաղաքի պատմամշակութային մի քանի կենտրոններին, կենցաղին և խոհանոցին։
Երևան - Թեհրան
Երևանից Թեհրան նախատեսվում է հասնել ուղիղ թռիչքով (մոտ 1 ժամ 30 րոպե), իսկ այն մասնակիցները, ովքեր կցանկանան հասնել Թեհրան ավտոբուսով, խմբին կմիանան Թեհրանում (Ճանապարհը մոտ 1070 կմ, մոտ 21 ժամ)։ Հասնելով Թեհրան քաղաքի կենտրոնում գտնվող մեր հյուրանոց՝ կտեղավորվենք, և կունենանք ազատ ժամանակ այցելելու Թեհրանի պատմամշակութային կենտրոններ՝ Գոլեստանի պալատ, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ն ճանաչել է որպես Ասիայի համաշխարհային ժառանգության մի մաս, Իրանի ազգային հնագիտական և պատմական թանգարան։ Կտեսնենք նաև Թեհրանի հանրահայտ Ազատության աշտարակը, կծանոթանանք կենցաղին և խոհանոցին։ Օրվա վերջում ուղեկցորդերն ու մասնագետնեը կստուգեն մասնակիցների գույք-հանդերձանքը։
Գիշերակացը հյուրանոցում
Դամավենդ լեռան բազային ճամբար
Առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Դամավենդ լեռան բազային ճամբար, որը գտնվում է մոտ 2100 մետր բարձրության վրա, այնուհետև բազային ճամբարից լեռնային մեքենաներով կբարձրանանք 3100 մետր բարձրության վրա գտնվող ճամբար, որից հետո ոտքով կշարունակենք վերելքը հիմնական երրորդ ճամբար (Բարգահ Սեվոմ)՝ 4200 մետր բարձրության վրա գտնվող։ Իրերը կտեղափոխեն ջորիները։ Քայլքի տևողությունը 6-7 ժամ
Գիշերակացը լեռնային ճամբարում
Կլիմայավարժեցման օր
Ինչպես մյուս 5000+ վերելքների ժամանակ, այս վերելքի դեպքում ևս շատ կարևոր է օրգանիզմի ադապտացումը տեղի կլիմայական պայմաններին և բարձրությանը։ Ուստի այս օրը կլիմայավարժեցման վերելք կկատարենք և կբարձրանանք մոտ 700-800 հարաբերական բարձրություն։ Վայրէջքից հետո կունենանք ազատ ժամանակ՝ պատրաստվելու գիշերային վերելքին։
Գիշերակացը լեռնային ճամբարում
Վերելք Դամավենդ լեռան գագաթ
Կախված եղանակային պայմաններից՝ գիշերը մոտ 01։00-02։00-ի սահմաններում կսկսենք վերելքը։ 6-7 ժամ վերելքից հետո կհասնենք գագաթ, կնշենք վերելքը գագաթին, կվայելենք գագաթից բացվող տեսարաններն ու կսկսենք վայրէջքը դեպի 3-րդ ճամբար։ Դե ինչ, վերելքը կատարված է։ Մեզ մնում է հանգստանալ և կիսվել էմոցիաներով։
Գիշերակացը լեռնային ճամբարում
Դեմավենդ լեռ - Թեհրան
Ժամանակն է արդեն հասնելու Թեհրան։ Նույն ճանապարհով նախատեսվում է վերադարձը՝ ոստքով կիջնենք 3100 մետր բարձրության վրա գտնվող ճամբար, իսկ հետո արդեն մեքենաներով բազային ճամբար, որից հետո արդեն մեքենայով կշարժվենք Թեհրան։ Իսկ դուք պատկերացրեք ինչ հաճույքով ենք տեղավորվելու հյուրանոցում և ընդունելու լոգանք։
Գիշերակացը հյուրանոցում
Վերադարձ Հայաստան
Առավոտյան՝ կախված թռիչքի ժամից, կշարժվենք դեպի Թեհրանի օդանավակայան և նոր էմոցիաներով և հիշողություններով լի ճամպրուկով կվերադառնանք հայրենիք։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, բախիլներ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 630 $
Արժեքի մեջ ներառված է՝
✔ Ուղեկցորդների ծառայություններ՝ (նաև տեղացի ուղեկցորդներ)
✔ Տեղափոխում Իրանում
✔ Հյուրանոց (ներառյալ նախաճաշեր)
✔ Գիշերակաց լեռնային ճամբարներում
✔ Սնունդ՝ վերելքի ամբողջ ընթացքում (լեռան վրա)
✔ Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)
✔ Վերելքի թույլտվության գումար (մեկ անձը մոտ 50 դոլլար)
✔ Մասնակցության վկայական
Արժեքը չի ներառում
✘ Հայաստանից Թեհրան թռիչքի կամ ավտոբուսի գումարը
✘ Թեհրան քաղաքում սննդի գումարը
✘ Ճանապարհորդության ապահովագրություն
✘ Անձնական ծախսեր
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։