Վերելք Արտենի լեռ

Կիրակի՝ նոյեմբերի 11-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Արագածոտնի մարզ` Արտենի լեռ: Սկբում կայցելենք Կաթողիկե եկեղեցի, այն կառուցվել է 7-րդ դարի երկրոդ կեսին։ Շինարարությունը վերագրվում է Կամսարական տոհմին։ Դիտելով այն կուղևորվենք Արտենի լեռան ստորոտ, վերելքը կսկսենք 1500 մետրից, լեռան բարձրությունը 2047 մետր է, հրաբխային զանգված է վերջին ժայթքումը գրանցվել է 1340 թվականին: Վայրէջքից հետո կուղևորվենք Քաղենիի ամրոց (Դաշտադեմի բերդ) այն գտնվում է Դաշտադեմ գյուղի հարավային եզրին։ Ենթադրվում է, որ այն կառուցվել է ուրարտական ամրոցի տեղում՝ Կամսարականների օրոք 7-րդ դարում:

  • Arteni Mount / Արտենի լեռ / Гора Артени
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 30

Երթուղու արժեքը՝ 6000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր էլ․ հասցեին info@hatis.am և ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————————————-
ՎԵՐԵԼՔ ԱՐԱՐԱՏ ԼԵՌ 5165 Մ․ / 2019 Թ.
Մանրամասն՝ https://www.facebook.com/events/542969072821209/