Վերելք Արարատ լեռ 5156 մ․

Վերելք բիբլիական Արարատ լեռ և շրջագայություն Արևմտյան Հայաստանում Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ:
3 – րդ խումբ՝ Օգոստոսի 10 – 15

10.08.2018թ.
Երևանից գիշերը խումբը կշարժվի Հայ-Վրացական սահման՝ Բավրայի անցակետ: Այնուհետև Ախլքալակի անցակետով կհատենք Վրաց-Թուրքական սահմանը: Առաջին կանգառը կլինի Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, հաջորդը՝ Հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում: Երեկոյան կհասնենք ք.Բայազետ, ընթրիք, գիշերակացը՝ հյուրանոցում:

11.08.2018թ.
Լեռներում անցողիկ տրանսպորտով Բայազետից կշարժվենք Արարատ լեռան ստորոտ (2200մ), որտեղից կսկսվի վերելքը: Ծանր իրերը, գույքը և հանդերձանքը կտեղափոխվի ձիերով: 5 – 6 ժամից կհասնենք 1 – ին ճամբար (3366մ): Հանգիստ, ադաբտացիա, ընթրիք, գիշերակացը՝ վրաններում:

12.08.2018թ.
Նախաճաշ, վերելք 2 – րդ վրանային ճամբար՝ 4.5 – 5 ժամ (4150մ), գիշերակացը վրաններում

13.08.2018թ.
Վերկաց՝ ժամը 24-00 ին, նախաճաշ: Ժամը 01 – ին վերելք դեպի Արարատ լեռան գագաթ 6 ժամ, ջերմաստիճանը 0 ից 20 աստիճան, լավ եղանակի դեպքում մասնակիցները հնարավորություն կունենան տեսնել Հայաստանի, Պարսկաստանի, Նախիջևանի Թուրքիաի տարածքները՝ Արագած լեռը և Գեղամա լեռնաշղթան, վերելքը նշելուց հետո վայրէջք 2-րդ ճամբար: Հանգիստ 1-2 ժամ, այնուհետև վայրէջք 1-ին ճամբար, ապա ք. Բայազետ, ընթրիք, գիշերակացը՝ հյուրանոցում:

  • Mount Ararat / Արարատ լեռ
14.08.2018թ.
Նախաճաշից հետո խումբը կմեկնի Վան, ճանապարհին այցելելով Բերկրիի ջրվեժ, այնուհետև Աղթամարի սբ. Խաչ եկեղեցի, որը համարվում է ճարտարապետական յոթնյակի առաջին եկեղեցին: Լողալուց և Վանա Տառեխը ճաշակելուց հետո խումբը կմեկնի Տուշպա (Վանի Բերդ 9-րդ դար): Մասնակիցները Վանից կվերադառնան Դոգու Բայազեթ և կգիշերեն հյուրանոցում:

15.08.2018թ.
Նախաճաշ, այցելություն Դարույնք ամրոց, Արծափ հայկական գյուղ, հետդարձի ճանապարհին՝ ք.Կարսի բերդ և Առաքելոց վանք, Ե. Չարենցի տան ավերակները:

Կախված եղանակային պայմաններից՝ հնարավոր է լրացուցիչ մեկօրյա գիշերակաց լեռան վրա, որի համար մասնակիցներից լրացուցիչ ծախս չի պահանջվում:

Մինչև մեկնելը կիրականացվի նախապատրաստական և ադապտացիոն վերելքներ Արայի, Աժդահակ, Արագած լեռներ, որի արժեքը ծրագրի մեջ ներառված չէ:

Մասնակիցները պետք է ունենան`քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, термобельё, դիմակ, ակնոցներ, բախիլներ:

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 790 $ (ՀՀ համարժեք դրամ)

Արժեքի մեջ ներառված է՝ 
– Տրանսպորտ
– Ուղեկցողների ծառայություններ 2 – 3 (հայ և քուրդ)
– Վիզայի գումար
– Հյուրանոց 
– Սնունդ
– Վրան, ներքնակ, կատվիկներ
– Բոլոր տեսարժան վայրերի մուտքի վճարներ 
– Գույքի և հանդերձանքի տեղափոխում (ձիերով)

Ծրագրի արժեքն հաշվարկված է 15 մասնակցի համար: Մասնակիցների թվի փոփոխության դեպքում արժեքը ենթակա է փոփոխության

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 Martin Martirosyan / 093-554595 Artur Martirosyan հեռախոսահամարներով կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour