Վերելք Աբուլ լեռ

֏29000 / յուր․ անձը

Օգոստոսի 20-21 (2-օր) Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Ջավախք, կշրջենք պատմական վայրերով և իհարկե, վերելք կկատարենք Մեծ Աբուլ լեռ։

Օր 1․ Երևան - Խերթվիսի բերդ - Թմբկաբերդ - Ախալքալաք - Աբուլ գյուղ

Վաղ առավոտյան 05։30-ին Երևանից կշարժվենք հայ-վրացական սահման՝ Բավրա անցակետ։ Հատելով սահմանը կհասնենք պատմական Ջավախք, սկզբում կայցելենք Խերթվիսի բերդ, որը ֆեոդալական ժամանակաշրջանի միջնադարյան բերդ է Ջավախք գավառում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության թեկնածու է։ Այնուհետև ուղղություն կվերցնենք դեպի Թմբկաբերդ՝ միջնադարյան բերդ Կուր գետի ձախ ափին։ Ճանապարհը կշարունակենք դեպի Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցի, որից հետո կուղևորվենք Աբուլ գյուղի մերձակայք, որտեղ և կկազմակերպենք մեր վրանային ճամբարը։

Օր 2․ Վերելք Մեծ Աբուլ լեռ - Երևան

Վաղ առավոտյան կսկսենք մեր վերելքը դեպի Աբուլ լեռ, որը հանգած հրաբուխ է Սամցխե Ջավախեթիի տարածաշրջանում, Աբուլ-Սամսարի լեռնաշղթայում։ Հանդիսանում է ամենաբարձր (3301 մ) հանգած հրաբխային լեռը Ջավախքի բարձրավանդակում։ Լանջերը ծածկված են հողմահարված քարակարկառներով և ալպյան մարգագետիններով։ Գագաթից կվայելենք Փարվանա լճի հմայքը և հեքիաթային տեսարանները։

Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ներքնակ (կարեմատ), ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, երկուօրյա սնունդ և ջուր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տեղերը սահմանափակ են։

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 05։30

Երթուղու արժեքը՝ 29000 դր (տրանսպորտ, ուղեկցում, վրան)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն