Վերելք Մոնբլան լեռ 2026

$2600 / յուր․ անձը

Մոնբլան լեռ վերելքը 4810 մետր բարձրությամբ խորհրդանշական է ամբողջ աշխարհի լեռնագնացների համար երկու պատճառով. Առաջին Մոնբլանը համարվում է լեռնագնացության հայրենիքը: Հենց այս լեռնագագաթն էր, որ հեռավոր 1786 թվականի օգոստոսի 8-ին վերելք կատարեցին երկու խիզախ լեռնագնացներ։ Հենց այս ամսաթվով է սկսվում լեռնագնացության պատմությունը, որը սկսեց ձևավորվել ժամանակակից Ֆրանսիական Շամոնիի տարածքում։ Եվ երկրորդ՝ Մոնբլանը Ալպերի ամենաբարձր լեռնագագաթն է և անկասկած, ամենահայտնին լեռնաշղթաներից։ Այս ամենը շատ ցանկալի են դարձնում լեռնագնացներին, ովքեր ձգտում են հասնել նրա գագաթին, որպեսզի հաղթահարեն Արևմտյան Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթը և գագաթից բացվող տեսարանը վայելելու մարտահրավերը: 

Երթուղին պահանջում է ֆիզիկական պատրաստվածության բարձր մակարդակ, լավ կլիմայավարժեցում և լավ տեխնիկական հմտություններ՝ քարքարոտ և սառցե տեղանքներով անցնելու համար: Սա իսկական մարտահրավեր է, որը ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել: Հետևաբար, մենք առաջարկում ենք մեկշաբաթյա ծրագիր՝ վերելքը հաջողությամբ կայացնելու համար: Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Մոնբլան վերելքին, որը կկայանա 2026 թվականին:

օր 1

Երևան - Շամոնի

Խումբը հանդիպում է Շամոնիում։ Առաջին հերթին խմբի ղեկավարը ստուգում է յուրաքանչյուր մասնակցի գույք-հանդերձանքը: Եթե ինչ-որ բան բացակայում է, մի անհանգստացեք. գրեթե ամեն ինչ կարելի է գնել տեղում կամ վարձակալել: Երեկոյան կլինի զբոսանք Շամոնիում, ընթրիք և ծանոթություն։

օր 2

Մարզումներ Լե Տուր սառցադաշտում

Մոնբլան վերելքի ծրագրի առաջին ամբողջական օրը նվիրված է մարզումներին: Մասնակիցները պետք է կատարելագործեն իրենց հմտությունները, իսկ ուղեկցորդները պետք է պատկերացում կազմեն խմբի մասին: Երեկոյան վերադառնում ենք Շամոնի։

օր 3

Լեռնային կացարան Տետ Ռուս 3167 մ․

Վաղ առավոտյան կմեկնենք Les Houches (Լես Հուչես) գյուղ և կսկսենք բարձրանալ։ Սկզբում ճոպանուղով, ապա լեռնային տրամվայով մինչև Nid d’Aigle (Նիդ Դայգլ) կայարան (2372 մ)։ Այնտեղից կսկսվի մեր երեքժամյա վերելքը դեպի Tete Rousse (Տետ Ռուս) կացարան։

օր 4

Տետ Ռուս (3167 մետր) - Գաուտեր (3817 մետր)

Տետ Ռուս ճամբարից 5-6 քայլելուց հետո կհասնենք Գաուտեր կացարան։ Ճանապարհին առկա են հատվածներ, որոնք անհրաժեշտ կլինի մագլցել, ուստի մինչ վերելքը անհրաժեշտ կլինի անցնել մագլցման մի քանի կուրսեր։ Ճամբար հասնելուց հետո մի քանի կուրս անցնելուց հետո կհանգստանանք։ Գիշերն արդեն կսկսվի վերելքը դեպի Մոնբլան լեռ։

օր 5

Վերելք Մոնբլան լեռ (4810 մետր)

Ալպերի ամենաբարձր գագաթը սպասում է մեզ։ Ընթացքում մի քանի կետերում հանգստանալուց, խմբի ֆիզիկական վիճակը ստուգելուց հետո հասնում ենք գագաթ։ Ընդհանուր վերելքը տևում է 4,5-7 ժամ, իսկ իջնելը մինչև Գաուտեր կացարան՝ 3-4 ժամ։ Գաուտեր ճամբարում հանգստանալուց հետո կիջնենք արդեն Տես Ռուս կացարան։ Կհավաքենք ուժերը, կթեյենք ու կշարժվենք Շամոնիում մեր հյուրանոց։ 

օր 6

Պահուստային օր

Ցանկացած բարձր վերելքի համար անհրաժեշտ է ունենալ պահուստային օր՝ հաշվի առնելով եղանակային պայմանները։ Պահուստային օրը չօգտագործելու դեպքում քայլարշավ կկազմակերպենք Շամոնի քաղաքում։ Իսկ վերջում արդեն ռեստորանում կնշենք մեր վերելքը։ 

օր 7

Վերադարձի օր

Դե ինչ, ժամանակն է հավաքել իրերն ու վերադառնալ հայրենիք՝ պատարստվելու նոր արկածների։ Խմբի մասնակիցների ցանկության դեպքում շրջագայությանը կարող են ավելանալ լրացուցիչ օրեր՝ տեղանքում այլ խմբային տուրեր կազմակերպելու համար, որոնց ծախսերը ներառված չեն արժեքում։

Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 2600 $

Արժեքի մեջ ներառված է՝

 Պրոֆեսիոնալ, փորձառու, լեռնային ուղեկցորդներ (Յուրաքանչյուր երկու մասնակցի համար 1 պրոֆեսիոնալ ուղեկցորդ)

 Հյուրանոցի արժեքը Շամոնի քաղաքում 

 Նախաճաշ հյուրանոցում

 Բժշկական կրթությամբ ուղեկցորդներ

 Խոհարարի ծառայություն

 Մուտքավճարներ

 Լեռան վրա կացարաններում գիշերակացի արժեքները 

 Սնունդը՝ լեռան վրա գտնվելու ընթացքում

 Թթվածնային բալոն (անհրաժեշտության դեպքում)

 Պարաններ, սարքավորումներ վերելքի ընթացքի համար

 Տեղափոխում հյուրանոցից ճոպանուղի և հակառակը

 Ճոպանուղու, լեռնային տրամվայի վճարները

 Տեղական հարկեր

 Մոնբլան վերելքի սերտիֆիկատ

Արժեքը չի ներառում

 Շենգենյան վիզայի ծառայության արժեքը 

 Ավիատոմսի արժեքը

 Տրանսպորտի արժեքը մինչև Շամոնի

 Շամոնիում սննդի ծախսերը (50-80 եվրո օրական)

Անձնական, արշավային հանդերձանք (նաև քնապարկ)

Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)

 Լեռնագնացության ապահովագրություն (պարտադիր)

 Անձնական ծախսեր, գնումներ

 Թեյավճարներ (մոտ 50 եվրո)

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ։ Արժեքը ենթակա է փոփոխման տարբեր պատճառներից ելնելով։ Վերջնական արժեքը կհրապարակվի և մասնակիցներին կտեղեկացվի 28/02/2026 թ-ին։

Տարիքային սահմանափակում` 13-ից մինչ 50 տարեկան:

Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն