Վերելք Կիլիմանջարո լեռ
$2250 / յուր․ անձը
19.02.2025
Կիլիմանջարո լեռը հանդիսանում է քնած հրաբուխ Տանզանիայի հյուսիս-արևելքում։ Այն հանդիսանում է Աֆրիկայի ամենաբարձր կետը, բարձրությունը՝ 5895 մետր։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Կազմված է հիմնականում տրախիբազալտներից և ֆոնոլիտներից։ Դեպի Կիլիմանջարո լեռան գագաթ (Ուհուրու գագաթ) տանող առկա է հիմնական 7 երթուղի, որոնցից ընտրել ենք ամենակարճ և ավելի քիչ ռեսուրս պանաջող երթուղին՝ Մարանգու երթուղին, որը նաև հայտնի է նաև «Կոկա-կոլա» անունով։ Բացի ամենակարճ և ամենահին երթուղին լինելուց, Մարանգու երթուղին նաև կահավորված է հարմարավետ տնակներով, մահճակալներով, արևային լույսերով։
Ժամանում Տանզանիա - Մոշի քաղաք
Տանզանիայում վայրէջք է կատարում մեր ինքնաթիռը, և երկար ճանապարհից հետո Մոշիում գտնվող հարմարավետ հյուրանոցը սպասում է մեզ։ Դե ինչ, ուղևորությունը համարենք սկսված։
Մանդարա ճամբարը առջևում է
Հյուրանոցում նախաճաշելուց հետո ճանապարհ կընկնենք դեպի Մոշի քաղաքի մերձակայքում գտնվող Կիլիմանջարոյի ազգային պարկ, որտեղ և անցակետում գրանցվելուց հետո կսկսենք վերելքը։ Վերելքը սկսելու ենք 1860 մետր բարձրությունից։ Անցակետից ճամբար ճանապարհն անցնում է անտառի միջով, որտեղ և կհանդիպենք էվկալիպտ ծառերի, թռչունների և կոլոբուս կապիկների: Մանդարա ճամբարում (բարձրությունը 2700 մետր) գիշարակացը անցկացնելու ենք տնակներում։
Մանդարա ճամբարից դեպի Հորոմբո ճամբար
Մի քանի օրով մոռանում ենք անտառային տեսարանները, սկսում ենք վերելքը դեպի Հորոմբո ճամբար՝ բարձրությունը 3700 մետր։ Կամաց-կամաց զգում ենք բարձրությունը և միաժամանակ հիանում ենք Մավենզիի և Կիբոյի գագաթների տեսարաններով, հսկա և տարբերվող ծառերով։
Կլիմայավարժեցման օր։ Zebra Rocks - Հորոմբո ճամբար
Այսօր մեզ մետ կլիմայավարժեցման օր է, իսկ օրակարգում է Zebra Rocks-ը (Զեբրա Ժայռերը), որպեսզի ձեր մարմինը հարմարվի բարձրությանը: Կլիմայավարժեցումը կարևոր դեր է կատարում գագաթին հասնելու ձեր հնարավորությունների բարելավման գործում, և այս 2-ից 4 ժամ տևողությամբ մարզում-վերելքը ձեզ հնարավորություն է տալիս ձգել ձեր ոտքերը և շնչել մաքուր օդ: Զեբրա ժայռերը (3980 մ) անվանվել են ժայռերի ձևավորումը ծածկող հստակ սև և սպիտակ շերտերի պատճառով: Վերադարձին ձեզ կսպասի ճաշը, իսկ կեսօրվա մնացած մասը ձեզ համար է, որպեսզի վայելեք շուրջը գտնվող տպավորիչ տեսարանները և վերականգնեք ձեր ուժերը վաղվա վերելքի համար: Եվս մեկ գիշեր կմնաք Horombo ճամբարում:
Հորոմբո ճամբարից դեպի Կիբո ճամբար
Կիբո և Մավենզի գագաթների միջև տեղակայված Կիբո ճամբարում էլ կանցկացնենք մեր հաջորդ գիշերակացը՝ 4700 մետր բարձրության վրա։ Կդասավորենք իրերը, կպատրաստվենք գիշերային վերելքին։ Կիլիմանջարո լեռան գագաթին մնացին հաշված ժամեր։
Վերելք Կիլիմանջարոյի գագաթ Ուհուրու 5895 մ
Վերելքը կսկսենք կեսգիշերին՝ ժամը մոտ 02։00։ Քարքարոտ, տեղ-տեղ նաև ձյան շերտով պատված ճանապարհը մեզ կտանի խառնարանի եզրին գտնվող Գիլմանի կետ, որը գտնվում է ծովի մակարդակից 5681 մետր բարձրության վրա։ Դե իհարկե, նկար կունենանք Գիլմանի կետում տեղադրված հսկայական ցուցանակի մոտ։ Անհավանական տեսարանները դեռ առջևում են։ Մեզ մնում է քայլել մոտ մեկ ժամ և 5895 մետր բարձրություն ունեցող գագաթը նվաճված է։ Եվ այսպես, շնորհավորում ենք։ Դուք Աֆրիկա աշխարհամասի ամենաբարձր լեռան գագաթին եք։ Գագաթում գեղեցիկ լուսանկարների շարքը ապահովելուց հետո կիջնենք Հորոմբո ճամբար, բայց մինչև Հորոմբո ճամբար հասնելը, հանգիստ կունենանք Կիբո ճամբարում, որտեղ և կսնվենք։
Հորոմբո ճամբար - Մանդարա ճամբար - Մոշի քաղաք
Փարթամ անտառային ճանապարհով էլ կիջնենք Մանդարա ճամբար, որտեղից էլ սնվելուց և հանգստանալուց հետո կշարունակենք ճանապարհը դեպի Մարանգուի անցակետ։ Անցակետից հետո մեքենան մեզ կտեղափոխի Մոշիի մեր հյուրանոցը։ Պատրաստվում ենք անմոռանալի սաֆարի ուղևորությանը։
Սաֆարի տուր Տանզանիայում
Իհարկե, բոլորս էլ գիտենք, որ Տանզանիան Աֆրիկայի սաֆարի ուղղություններից գլխավորն է: Լինել Տանզանիայում, և չծանոթանալ վայրի բնության հետ, չվայելել Նգորոնգորո խառնարանի գեղեցկությունը, հանցագործություն է։ Քանզի գագաթն արդեն նվաճված է, մեզ մնում է վայելել Աֆրիկայի տարբերվող բուսականությունը Նգորոնգորոյի պահպանվող տարածքում՝ համաշխարհային ժառանգության վայրում, տեսնել կենդանական աշխարհը՝ ռնգեղջյուրներ, զեբրեր, փղեր, ընձուղտներ և այլն։
Տանզանիա - Երևան
Ուղևորությունը համարենք ավարտված։ Իսկ հիշողություններն ու տպավորությունները մեզ հետ կլինեն մի ամբողջ կյանք։
Մասնակիցները պետք է ունենան` քնապարկ, ուսապարկ (մեծ և փոքր), լեռնային կոշիկներ, տաք համազգեստ (լեռնային), բաճկոն (куртка), գլխարկներ (ամառային, ձմեռային), հարմարավետ ձեռնոցներ, սվիտեր, արևապաշտպան քսուք, լապտեր (ճակատային), ձեռնափայտեր, ջերմային ներքնազգեստ (термобельё), դիմակ, ակնոցներ, արշավային զանգապաններ:
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 2250$
Գրանցվել կարող եք նաև ԱՊԱՌԻԿ եղանակով
Արժեքը իր մեջ ներառում է
- Օդանավակայանից տեղափոխություն դեպի Մոշի հյուրանոց և հակառակ
- Հյուրանոցի արժեքը Մոշի քաղաքում (3 գիշեր)
- Տեղափոխում Մոշի քաղաքից լեռնային անցակետ և հակառակը
- Նախաճաշ հյուրանոցում
- Պրոֆեսիոնալ, փորձառու, լեռնային ուղեկցորդներ
- Բժշկական կրթությամբ ուղեկցորդներ
- Բեռնակիրների, խոհարարների աշխատավարձ
- Պահպանվող տարածքների մուտքավճարներ
- Լեռան վրա տնակների գումարը
- Սնունդը՝ լեռան վրա գտնվելու ընթացքում, ներառյալ լանչեր
- Թթվածնային բալոններ
- Սաֆարի ուղևորության արժեքը
- Տեղափոխում հյուրանոցից սաֆարի և հակառակը
- Լեռնային մեքենայով Նգորոնգորոգո խառնարանում ուղևորություն
- Տեղական հարկեր
- Կիլիմանջարո վերելքի սերտիֆիկատ
Արժեքը իր մեջ չի ներառում
- Վիզայի արժեքը (50 դոլլար)
- Ավիատոմսի արժեքը (միջինում 1000-1300 դոլլար)
- Ճաշ, ընթրիք և խմիչք հյուրանոցում
- Դեղին տենդի դեմ պատվաստում (առնվազն 15 օր առաջ)
- Անձնական, արշավային հանդերձանք (նաև քնապարկ)
- Ճանապարհորդական ապահովագրություն (ցանկության դեպքում)
- Անձնական ծախսեր, գնումներ
- Թեյավճարներ
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Տեղերը սահմանափակ են։ Գրանցվել կարող եք մինչև 19/01/2025 թ-ը։
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493-554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
-
Ինչպե՞ս պատրաստվել Կիլիմանջարո վերելքին
Կիլիմանջարոն աշխարհի յոթ ամենաբարձր գագաթներից մեկն է, որը գտնվում է Աֆրիկա աշխարհամասում: Ամենաբարձր կետը Կիլիմանջարո լեռան Ուհուրու գագաթն է, որի բարձրությունը ծովի մակարդակից 5895 մետր է։ Կիլիմանջարո լեռը գտնվում է Տանզանիայի հյուսիս-արևելքում, Քենիայի հետ սահմանին։
-
Լավագույն ժամանակահատվածը Կիլիմանջարո վերելքի համար
Կիլիմանջարո կարելի է բարձրանալ տարվա բոլոր եղանակներին։ Ամեն դեպքում, եղանակից կախված վերելքը կարող է լինել բարենպաստ, կամ հակառակը։ Տանզանիան համարվում է հասարակածային կլիմա ունեցող երկիր, որի շնորհիվ երկրում ողջ տարվա ընթացքում գրեթե միշտ օդի ջերմաստիճանը հաճելի է: Տանզանիայում անձրևի երկու շրջան կա՝ մարտ-հունիս և հոկտեմբեր-դեկտեմբեր։ Ամեն դեպքում, ձեզ խորհուրդ կտանք խուսափել անձրևային ժամանակահատվածում Կիլիմանջարո բարձրանալ, քանի որ թաց խոտածածկույթը և խոնավ պայմանները որոշ չափով կբարդացնեն վերելքը։
-
Կիլիմանջարո վերելքը Դժվա՞ր է
Սա հաճախ տրվող հարցերից է: Այս հարցին պատասխանելու համար շատ տեղեկություններ կարող եք գտնել համացանցում: Կիլիմանջարո վերելքը հատուկ լեռնագնացության փորձ չի պահանջում: Իսկապես, գագաթին առկա քիչ ձյունը չի պահանջում մասնագիտական և տեխնիկական սարքավորումների կիրառում: Կիլիմանջարո վերելքին կարող է մասնակցել յուրաքանչյուր անձ, ով ունի նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն: Վերելքը իրենից ենթադրում է 4-9 օրյա արշավ բարձրության վրա: Հետևաբար, Կիլիմանջարոյի գագաթ հասնելը տեխնիկական դժվարություն չի պահանջում: Ըստ վիճակագրության, գագաթ են հասնում մասնակիցների 50%: Այս ցուցանիշը հիմնականում կախված է նրանից, թե որ երթուղիով են մասնակիցները վերելք կատարել։
-
Կարո՞ղ ենք բարձրանալ Կիլիմանջարո առանց պատրաստվածության
Կիլիմանջարո լեռ վերելքը լեռնագնացության հատուկ պատրաստվածություն չի պահանջում:
Այնուամենայնիվ, արդյո՞ք կկարողանաք առանց լեռնագնացության հատուկ պատրաստվածության հաղթահարել Աֆրիկայի ամենաբարձր գագաթը, որը ունի գրեթե 6000 մետր բարձրություն: Ամեն դեպքում, դուք անպայման պե՞տք է անցնեք մարցումների, պատրաստվածության հատուկ փուլ, որպեսզի կարողանաք գրավել Կիլիմանջարոյի գագաթը։ Եվ այսպես, Կիլիմանջարոյի վերելքը չի պահանջում լեռնագնացության տեխնիկական հատուկ փորձ, այն իրենից ներկայացնում է մի քանի օրյա արշավներ (մասնակի վերելքներ) որոշակի բարձրության վրա: Այս գագաթը հասանելի է բոլորին, սակայն, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ունենալ նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն։ Մարզված մարդը, կարծում ենք, առանց որևէ անհանգստության հասնի Կիլիմանջարոյի գագաթ: Որպեսզի պատկերացում կազմեք, թե մասնակիցը ֆիզիկապես ինչպես պետք է պատրաստվի վերելքին, ասենք, որ շաբաթական մի քանի անգամ վազքը բավարար կլինի գագաթ հասնելու համար: Իմացեք, որ կա մի շատ կարևոր գործոն, որը պետք է հաշվի առնել Կիլիմանջարոյի վերելքը սկսելիս։ Այս գործոնը բարձրությունն է: Անկախ նրանից՝ ֆիզիկապես պատրաստ եք, թե ոչ, բարձրության նկատմամբ դիմադրությունը անհատական է յուրաքանչյուր մարդու համար: Ձեր մարմնի վրա բարձրության ազդեցությունը հասկանալու այլ միջոց չկա։ Անհրաժեշտ է ուղղակի դիմադրություն ձեռք բերելու համար հաղթահարել մի շարք բարձրություններ, օրգանիզմին ադապտացնել տվյալ բարձրությանը։ -
Ի՞նչ ֆիզիկական պատրաստվածություն է անհրաժեշտ Կիլիմանջարո վերելքի համար
Կիլիմանջարոյի գագաթը նվաճելու համար անհրաժեշտ է նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն: Վերելքը տեղի է ունենում մի քանի օրվա ընթացքում, ձեզանից ուղղակի պահանջվում է մի քանի օր դիմադրել ջանքերին։ Ամեն դեպքում վերելքին պատրաստվելիս անհրաժեշտ է մասնակցել մի քանի արշավների, սովորել լեռնային քայլքը, արշավել անընդմեջ մի քանի ժամ և այլն։ Այս ամենից հետո մասնակիցը որևէ խնդիր չի ունենա։ Եվ այն անձինք, ովքեր չեն մարզվում, անպայման պետք է սկսեն մարզումները, և չմոռանան, որ գագաթին հասնելու համար առնվազն նվազագույն ֆիզիկական պատրաստվածություն անհրաժեշտ է:
-
Ինչպե՞ս մարզվել Կիլիմանջարոյի վերելքի համար
Ակնհայտ է, որ երբ դուք ձեռնամուխ եք լինում նման արկածախնդրության, դուք իսկապես ցանկանում եք հասնել գագաթին: Դրա համար անհրաժեշտ է հնարավորինս լավ նախապատրաստվել վերելքին։
Եվ այս ամենին հասնելու համար մենք ձեզ խորհուրդ ենք տալիս. Կիլիմանջարո մեկնելուց մի քանի ամիս առաջ մասնակցել կանոնավոր ֆիզիկական մարզումների, օրինակ ամեն օր վազեք կամ հաճախեք մարզասրահ։ Մարզվել կարող եք նաև ընտրելով արշավներին մասնակցելու տարբերակը. մասնավորապես, գնացեք լեռնային արշավների, ադապտացրեք ձեր մարմինը բարձրությանը: Իհարկե, Հայաստանում չեք գտնի նման բարձրության լեռներ, որոնք հեշտ հասանելի կլինեն, բայց միևնույն է, մի քանի արշավներ լեռներում, նախքան Կիլիմանջարո վերելքը, կօգնեն ձեր օրգանիզմին: -
Ի՞նչ է ձեզ անհրաժեշտ Կիլիմանջարո վերելքին պատրաստվելու համար
Անկախ այն երթուղուց, որը որ ընտրել եք Կիլիմանջարո բարձրանալու համար, կան որոշ առանձնահատկություններ, որոնք պետք է հիշել այս արշավին պատրաստվելիս.
Հիգիենա. չկա ցնցուղ, այնպես որ դուք ստիպված կլինեք բավարարվել տաք ջրով փոքր ավազաններով:
Սնունդ. Պետք է հոգեպես պատրաստ լինեք նրան, որ աֆրիկյան խոհանոցը բավականաչափ տարբերվում է հայկական խոհանոցից՝ սկսած ուտելիքներից, ջրից և այլ մթերքներից։ Ուստի պետք է գիտակցել, որ տարածաշրջանի փոփոխությունից կախված խոհանոցը տարբեր է, սնունդն էլ անսովոր մեր քիմքին։
Ցուրտը. առաջին օրերին, ցերեկը, ջերմաստիճանը բավականաչափ հաճելի է լինելու։ Մայրամուտին ջերմաստիճանը զգալիորեն իջնում է, և դուք պետք է հագնեք ձեր փոքրիկ բաճկոնները։ Գիշերը կարող է շատ ցուրտ լինել։ Վերջնական վերելքն ամենաբարդ ժամանակն է, որ պետք է հաղթահարել։ Վերկացը մոտ 00.00-ին է, երբ մեր շուրջը ամեն ինչ սառած է, այն ժամանակ սկսում ենք վերելքը։ Վերևում ջերմաստիճանը կարող է հասնել-10 - -20 աստիճանի: Այնպես որ, պատրաստվեք այս ջերմաստիճանին!!
Հոգնածություն. արշավի ընթացքում օրերը կարող են երկար և հոգնեցուցիչ լինել: Իմացեք, որ որպես կանոն դուք քայլելու եք օրական 4-ից 6 ժամ: Սա ձեզ ժամանակ կտա հանգստանալու ճամբար հասնելուց հետո, քանի որ հիմնականում վերելքները սկսում ենք առավոտյան, իսկ կեսօրին արդեն ժամանակ կունենանք հանգստանալու: Կարևորը ուժերը պահպանելն է վերջնական վերելքի համար, որտեղ միայն գագաթին հասնելու համար քայլելու ենք մոտ 7 ժամ։ Խորհուրդ ենք տալիս ուշադիր հետևել ուղեկցորդներին խորհուրդներին, քայլել խմբի տեմպով, նույնիսկ եթե ֆիզիկապես լավ պատրաստված եք։
Մոտիվացիան․ «երբ ուզում ես, կարող ես», այս արտահայտությունն ամփոփում է Կիլիմանջարոյի վերելքը։ Բայց ամեն դեպքում կան գործոններ, որոնք անզոր են այս արտահայտության կատարմանը, մասնավորապես՝ բարձրության հիվանդությունը (բարձրության հիպոքսիան): Այնուամենայնիվ, ձեր մոտիվացիան և ձեր վճռականությունը ձեզ կհասցնեն Կիլիմանջարոյի գագաթ: Հիշեք, մոտիվացիան և վճռականությունը հաջողության ամենամեծ գրավականն են:
Բարձրության հիվանդություն. Բարձրության հիվանդությունը այն գործոնն է, որը չի կարելի թերագնահատել կամ անտեսել, և ամենավտանգավորն է, երբ վերելք եք կատարում Աֆրիկայի ամենաբարձր կետը: Իսկապես, յուրաքանչյուր մարդու օրգանիզմի վրա բարձրության ազդեցությունը տարբեր է և այն կախված չի քո մարզված լինել, կամ չլինելու հետ։ Ուստի անհրաժեշտ է մեծ ուշադրություն դարձնել ամենափոքր նշաններին, որոնք կարող են ի հայտ գալ վերելքի ընթացքում: Բարձրության հիվանդությունը հաճախ է հանդիպում Կիլիմանջարոյում: Վատ կլիմայականացումը կարող է առաջացնել լուրջ գլխացավերի, սրտխառնոցի, փսխումների և այլնի։ Անհրաժեշտ է դրան վերաբերվել լրջորեն և որքան հնարավոր է շուտ տեղեկացնել այդ մասին ձեր ուղեկցորդին: Լեռնային հիվանդության դեմ պայքարելու լավագույն միջոցը դանդաղ քայլքն է և շատ ջուր խմելը: Խմելու ջուրը չափազանց կարևոր է, հիշեք դա։
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։