Վերելք Արքայից և Կապուտկող լեռներ

֏8000 / յուր․ անձը

Կիրակի՝ դեկտեմբերի 15-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ` Ծաղկունյաց լեռներ։ Սկզբում վերելք կկատարենք Արքայից լեռ, որը գտնվում է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սահամանագլխին, 2687 մետր բարձրությամբ։ Արքայից լեռան վերելքից հետո ուղղություն կվերցնենք դեպի Կապուտկող լեռ (2561 մետր): Արշավի ընթացքում կտեսնենք նաև Ծաղկունյաց լեռնաշղթայի արևելյան հատվածում գտնվող Ծաղկունյաց լիճը, որի մոտ էլ կհանգստանանք, լավ ժամանակ կանցկացնենք։ Արշավի ընթացքում տեսարաններն ուղղակի հիասքանչ են։ Հետիոտն երթուղին մոտ 15 կմ։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն