Վերելք Արա և Աքլորաքար լեռներ

Կիրակի՝ հունիսի 3-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Կոտայքի մարզ` Արա և Աքլորաքար լեռներ

Արա լեռ կամ Արայի լեռ, Բարձրությունը 2575 մ, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերում։ Արայի լեռան անվանումը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Երևանից) նայելիս՝ նմանվում են պառկած մի մարդու՝ Արային: Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար՝ 2511մ: Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը։ Լեռն ունի հարուստ բնաշխարհ, և Հայաստանի բուսականության 20%-ը կարելի է հայտնաբերել այնտեղ։

  • Mount Ara & Aqloraqar

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 00

Երթուղու արժեքը՝ 5000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————–
Վերելք Բիբլիական Արարատ լեռ 5165մ
1-ին խումբ
https://www.facebook.com/events/1814450421973754/
2-րդ խումբ
https://www.facebook.com/events/1932857476786378/
3-րդ խումբ
https://www.facebook.com/events/150704498956268/
4-րդ խումբ
https://www.facebook.com/events/395890194155609/