.webp)
Չումով լիճ գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում։ Լիճը հարակից է Հին Մարտիրոս գյուղին։ Գյուղից հեռավորությունը մոտավոր 2.1 կմ է, իսկ Մարտիրոս գյուղից` 4.7 կմ։ Այն գտնվում է ծովի մակերևույթից 2000 մետր բարձրության վրա։ Իր տեսքով տարբերվում է նրանով, որ ներսում ունի փոքրիկ կղզյակ։ Լճից քիչ հեռավորության վրա է գտնվում Մարտիրոսաց վանքը կամ նույն ժայռափոր Սուրբ Աստվածածին եկեղեցին։ Չումով լճի հարևանությամբ է գտնվում Նազար լեռը (2445 մետր)։
Թողնել մեկնաբանություն