Բովաքարի լեռնաշղթա

Բովաքարի լեռնաշղթա – այն գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Փամբակ և Աղստև գետերի միջև։ Միջին բարձրությունը 2600 մ է, առավելագույնը՝ 3016 մ (Բովաքար լեռ)։ Կազմված է պալեոգենի հրաբխանստվածքային ապարներից ու գրանոդիորիտներից։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասը՝ դեպի հարավ։ Բնորոշ է կտրտված էրոզիոն ռելիեֆը, շրջված սինկլինալային, անհամաչափ կառուցվածքը։ Հյուսիսային լանջերն անտառապատ են՝ կտրտված Ալարեքս, Մարց և Հաղպատ գետերի V-աձև հովիտներով, հարավային լանջերն անտառազուրկ՝ ծածկված սելավաբեր հովտաձորակային ցանցով։