
Սև Պատ կամ Ֆանտան ավազահանք կամ Գութանասար ավազահանք գտնվում է Գութանասար լեռան ստորոտում, Ֆանտան գյուղից մոտ 3,3 կմ հեռավորության վրա։ Գութանասար լեռը հանգած հրաբխային լեռնագագաթ է, Հայաստանի Կոտայքի մարզի կենտրոնական հատվածում՝ Կոտայքի սարավանդի հյուսիսային եզրին, Գեղամա լեռնաշղթայում։ Սև Պատը կամ ավազահանքը վերջին ժամանակներում հայտնի է դարձել այցելուների շրջանում։ Այն իր տարբերվող տեսքով և գույներով առանձնանում և տպավորում է բոլոր այցելուներին, նույնիսկ զբոսաշրջիկներին։
Թողնել մեկնաբանություն