.webp)
Բղենո Նորավանք գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Բարձրավան գյուղից 3-4 կմ արևելք, Որոտան գետի բարձրադիր աջ ափին, անտառապատ կիրճերով շրջապատված եռանկյունաձև դարավանդի վրա: Սյունիքի միջնադարյան վանական համալիրներից է: Պատահաբար հայտնաբերել է գրող Ակսել Բակունցը 1932 թ.: Ըստ պատմագիր Ստեփանոս Օրբելյանի (XIII–XIV դդ.)` վանքի հիմնական կառուցապատումը կատարվել է երկու անգամ. առաջինը` 936 թ. Սիսական տոհմի քահանա Ստեփանոսի կողմից, Հրահատ իշխանի օժանդակությամբ: Երկրորդը սկսվել է առաջինից ոչ շատ ուշ և, ըստ արձանագրության, ավարտվել է 1062 թ., Սյունյաց Գրիգոր արքայի և Սյունյաց եպիսկոպոս Տեր Հովհանի հայրապետությանօրոք: Բղենո Նորավանքը բազմիցս վերակառուցվել է, բայց մեզ է հասել կիսավեր վիճակում: Վանքի մոտ նշմարվում են պարսպի և օժանդակ շենքերի մնացորդներ: Նախնական կառույցը, ըստ ուսումնասիրության, եղել է փոքր ծավալի հուշարձան` ուղղանկյուն հատակագծով, արևելյան կողմում դուրս եկող ավանդատներով, երկթեք ծածկով, կողային լայն կամարաշարերով:
Թողնել մեկնաբանություն