.webp)
Բգավոր եկեղեցի գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, Աքորի գյուղից 3 կմ հյուսիս-արևմուտք՝ Դեբեդ գետի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, Լալվար լեռան թեքադիր լանջին։ Այն շրջապատված է ժայռերով և ձորակներով։ Պատմական աղբյուրները չեն պարունակում որևէ տեղեկություն եկեղեցու կառուցման մասին։ Հուշարձանը չունի վիմական արձանագրություններ։ Բգավոր եկեղեցու ճարտարապետական հորինվածքը հիշեցնում է այս տարածաշրջանում գտնվող XIII դ Ախթալայի և Քոբայրի հուշարձանները, դա հնարավորություն է տալիս ենթադրել, որ Բգավորը պատկանում է այդ դարաշրջանին։ Եկեղեցու գեղարվեստական հարդարանքի որոշ տարրերը նման են նույն ժամանակաշրջանի վրացական եկեղեցիներին, ինչը պայմանավորված է Զաքարյանների շրջանում (XII-XIV դդ.) հայ-վրացական տնտեսական ու մշակութային սերտ կապերով։
Թողնել մեկնաբանություն