Բերկրիի ջրվեժ

Բերկրիի ջրվեժ – գտնվում է Վանա լճից հյուսիս-արևելք, լճափից 16 կմ հեռավորության վրա, Բերկրի գետի աջակողմյան հարթավայրում, ձորամիջում։ Հեռավորությունը Վան քաղաքից մոտ 90 կմ է, իսկ Արճեշից՝ 40 կմ։ Պատմականորեն Բերկրին մտնում էր Մեծ Հայքի Վասպուրական աշխարհի Առբերանի գավառի մեջ։

  • Berkri Waterfall / Բերկրիի ջրվեժ / Водопад Беркри

Ջրվեժի բարձրությունը և Բերկրի գետը

Բերկրիի ջրվեժ այն ունի մոտ 15 մետր բարձրություն։ Գտնվում է Բերկրի գետի վրա, որն իր հերթին սկիզբ է առնում Թոնդրակ լեռից, հոսում Վասպուրականի լեռներին զուգահեռ` անցնելով 65 կմ տարածություն, եւ թափվում Վանա լիճը։ Եղեռնի ժամանակ այս ջրվեժի ջուրը հաճախ է ողողված եղել հայկական արյունով:

  • Berkri River / Գետ Բերկրիի / Река Беркри
  • Located on the Berkri River, which originates from Mount Tondrak ..
  • The Berkri River is about 15 meters ...

Բերկրիի պատմությունը և տեղագրությունը

Հնում այն Գնունի նախարարական տան տիրույթն էր, իսկ VIII—IX դարերից անցել է Արծրունիներին։ Նոր ժամանակներում, ըստ թուրքական վարչական բաժանման, Վանի նահանգի Բերկրիի գավառակի կենտրոնն էր։ Բերկրին միջնադարյան Հայաստանի գրչագրության կենտրոններից է։ XIX դարի երկրորդ կեսում և XX դարի սկզբներին Բերկրիում գործում էր հայկական մի վարժարան։

  • Visit Berkri Waterfall / Hatis Tour