.webp)
Բեխի անապատ կամ Տանձափարախի անապատ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 4 կմ հարավ-արևելք, ուշ միջնադարի Սյունիքի ճարտարապետության արժեքավոր հուշարձաններից մեկն է: Ներկայիս եկեղեցու պատերի շարվածքներում օգտագործված բեկորները վկայում են, որ անապատի տեղում եղել է ավելի հին` VII դ. հուշարձան, որը լրիվ քանդվել է, իսկ քարերը մասամբ օգտագործվել են նոր հուշարձանի կառուցման համար: XVII դ. Պատմիչ Առաքել Դավրիժեցու վկայությամբ`եկեղեցին հիմնովին վերակառուցել է Տաթևի Մեծ անապատի վանահայր Արիստակեսը XVII դ. 20-ական թվականներին: Այդ իսկ պատճառով անապատը հայտնի է նաև Արիստակեսի ինչպես և Տանձափարախի անապատ անվանումով: Կառուցվել է կիսամշակ բազալտով և որձաքարով: Բաղկացած է եկեղեցուց, գավիթ-սրահից, սեղանատնից, միաբանության խցերից և պարսպից: Համալիրից պահպանվել են եկեղեցին և սեղանատունը, մյուս շինություններից` միայն հետքերը: Անապատը միջնադարում եղել է հայտնի մշակութային կենտրոն և գործել է մինչև XVII դ. վերջը:
Թողնել մեկնաբանություն