.webp)
Բարգուշատի լեռնաշղթա կամ Բարգուշատի լեռներ, այն Զանգեզուրի լեռնաշղթայի արևելյան ճյուղավորումն է Հայաստանի Սյունիքի մարզում։ Որոտանի, Ողջիի և Գեղիի ջրբաժանն է։ Երկարությունը մոտ 70 կմ է, լայնությունը՝ 15-26 կմ։ Լանջերը կտրտված են Որոտանի և Գեղիի վտակների Գայլաձորի կիրճը խոր (մինչև 800 մ) հովիտներով։ Ծալքաբեկորավոր լեռնաշղթա է։ Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Արամազդ լեռան գագաթն է, 3392 մետր բարձրությամբ։ Գիրաթաղ-Սվարանց գետահովիտներով բաժանվում է արևմտյան և արևելյան մասերի։ Արևմտյան մասը բարձրադիր հորստաձև բեկոր է՝ կազմված պալեոզոյի փոխակերպային, նստվածք, և էոցենի հրաբխածին-նստվածքային ապարներից, գրանիտոիդային ներժայթուքներից։ Այստեղ են գտնվում Գեղաքար (3343 մ), Քառկատար (3270 մ), Երկաթասար (3227 մ) լեռնագագաթները։
Թողնել մեկնաբանություն