.webp)
Բաղացսար լեռ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում, Մեղրու լեռնաշղթայի կենտրոնական մասում, Շիշկերտ գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտք, Մեղրի քաղաքից մոտ 22 կմ հյուսիս։ Լեռան բարձրությունը 3249 մետր է։ Կազմված է ստորին պալեոզոյի փոխակերպային թերթաքարերից։ Լանջերը զառիթափ են, ծածկված ալպիական բուսականությամբ, լանդշաֆտը՝ լեռնամարգագետնային։ Լեռան լանջերը ձգվում են հյուսիս-արմուտքից դեպի հարավ-հարավ-արևելք՝ 4 - 5 կմ երկարությամբ։ Արևմտքից միանում է Լճկուտ, հարավից Զիխնովար լառնագագաթներին և նրանց հետ կազմում է ջրբաժան Ողջի ու Մեղրի գետերի միջև։
Թողնել մեկնաբանություն