
Արշակունիների դամբարան - գտնվում է Հայաստանի Արագածոտնի մարզի Աղձք (Ձորափ) գյուղում, ուր ամփոփված էին հեթանոս և քրիստոնյա հայ Արշակունի թագավորների աճյունները։ Թվագրված է 4-րդ դարի երկրորդ կեսով։ 5-րդ դարում դամբարանին կից կառուցվել է մի բազիլիկ եկեղեցի, որը վերակառուցվել է 19-րդ դարում։ Փավստոս Բուզանդի վկայությամբ պարսից Շապուհ Բ արքան, 364 թվականին գրավելով Անի-Կամախը, բացել է այնտեղ թաղված հայ թագավորների գերեզմանները և փորձել աճյունները Պարսկաստան փոխադրել, որովհետև հեթանոս պարսիկների պատկերացմամբ այդ թագավորների ոսկորների հետ միասին իրենց աշխարհը կփոխադրեին նրանց «փառքը, բախտն ու քաջությունը»։ Սակայն Վասակ Մամիկոնյան սպարապետը, Այրարատ նահանգում հաղթելով պարսիկներին, խլել է այդ մասունքներն ու թաղել Աղցքում։
Թողնել մեկնաբանություն