.webp)
Արենիի քարանձավ, քարանձավների համալիր Հայաստանի հարավ-արևելյան մասում՝ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում Արփա գետի ափին։ Հայտնի է նաև «Թռչունների քարանձավ» անվանումով։ 2010 թ-ին այստեղ հայտնաբերվեց աշխարհի ամենահին կոշիկը։ 2011 թ-ի հունվարին այստեղ հայտնաբերվեց նաև աշխարհի առաջին գինեգործարանը։ 2011 թ-ին այստեղ հայտնաբերվեց մ.թ.ա. 3900 թ-ին վերագրվող կանացի կիսաշրջազգեստ։ Գտնվում է Եղեգնաձորից 12 կմ հեռավորության վրա։ Ընկած է Արփա գետի հովտում։ Արենիի քարանձավը գտնվում է Արենի գետի ձախ ափին։ Քարանձավը բաղկացած է 3 սրահներից։ Քարանձավն ունի մոտ 500 մ² մակերես, որի մեծ մասը դեռևս ուսումնասիրված չէ, քանի որ տարածքը սահմանափակ է, և նոր պեղումները կարող են փակել անցումներն ու վնասել արդեն հայտնաբերված հնագիտական հուշարձանները։ Քարանձավում առնվազն չորս մետր մշակութային շերտ կա։ Ներքին՝ նեոլիթական շերտերը պատկանում են պղնձեքարի դարին։ Հանդիպում են նաև հոմոէրեքտուսի հետքեր, ովքեր բնակվել են ավելի քան երկու միլիոն տարի առաջ մեր տարածաշրջանում։
Թողնել մեկնաբանություն