
Արեգունի լեռնաշղթա կամ Արեգունի լեռներ, գտնվում է Հայաստանում, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում Փամբակի լեռների հարավարևելյան շարունակությունը՝ սկսվում են Քաշաթաղ գագաթից, հս-արմ ուղղությամբ ձգվում դեպի Պուտաքար գագաթը, ապա թեքվում հվ-արմ մինչև Ջրավետ գագաթը, որտեղից փոխելով ուղղությունը դեպի հս-արմ, հասնում են մինչև Սևանի լեռնանցքը։ Երկարությունը 65 կմ։ Ջրբաժան են Սևանի գոգավորության և Գետիկի հովտի միջև, եզերում է Սևանա լիճը հյուսիսարևելյան կողմից։
Թողնել մեկնաբանություն