.webp)
Արամյանցի դղյակ գտնվում է Հայաստանի Լոռու մարզում, կառուցված է շվեյցարական ոճով։ Կառուցել է Միքայել Արամյանցը Լոռու մարզի Ախթալա քաղաքում 1900 - ական թվականներին, որը Վանաձորում գտնվող Թաիրովների դղյակից բացի միակ պահպանված դղյակն է Հայաստանում։ 2016 թվականի դեկտեմբերի 15-ին, կառավարության որոշմամբ ընդգրկվել է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում և ստացել պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։ Արամյանցի դղյակում տարբեր ժամանակներ հանգստացել են Հովհաննես Թումանյանը, Հայրիկ Խրիմյան Կաթողիկոսը, նշանավոր օպերային երգիչ Շալյապինը, թատերական ռեժիսոր Մեյերխոլդը, լիտվացի բանաստեղծ Մեժելայտիսը և այլք։ Հարկ է նշել որ Արամյանցի դղյակում է եղել Հայաստանում առաջին թենիսի կոռտը իսկ ամենա կարևոր փաստը՝ դղյակում է ընդունվել Հայաստանի առաջին Հանրապետության մասին հռչակագիրը։
Թողնել մեկնաբանություն