Արաքս գետ այն Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից մեկն է։ Արաքսը սկիզբ է առնում Բյուրակնյան լեռներից բխող բազմաթիվ սառնորակ աղբյուրներից։ Այստեղ նրա ջրերն ունեն ոչ ավելի 3-3,5° ջերմություն։ Այն լեռնաշխարհի միակ գետն է, որ հոսում է լեռնաշխարհի ամբողջ տարածքով և միանալով Կուրին՝ թափվում Կասպից ծովը։ Արաքսը հոսում է Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի տարածքներով։ Նրա երկարությունը 1072 կիլոմետր է, որից 200 կիլոմետրը Հայաստանի տարածքում է։ Գետի լայնությունը մերձարաքսյան հարթությունում հասնում է 30-130 մետրի (Մեղրուն մերձ կիրճերում՝ 6-7 մետրի)։ Խորությունը 3-4,5 մետր է։
Արաքս գետ
!
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն