Արա լեռ կամ Արայի լեռ, գտնվում է Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագոտում, Հրազդան և Քասախ գետերի միջև: Բարձրությունը 2577 մ է: Ունի անկանոն կոնի ձև` հատած գագաթով և օղակաձև խառնարանով: Բարձրադիր մասերում տարածված են տափաստանները: Օգտակար հանածոներից կան անդեզիտ-բազալտ և անդեզիտ: Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում:
Արա լեռ
Արայի լեռը և Արա գեղեցիկը
Երբ հեռվից ես նայում սարին, տպավորություն է ստեղծվում, որ քո առջև պառկած է մի աժդահա: Ըստ ավանդության, հայկական և ասորական զորքերի միջև ճակատամարտի ժամանակ հայ արքա Արա Գեղեցիկը զորքերը դասավորել էր Արա լեռան տակ, իսկ Ասորեստանի թագուհի Շամիրամը` Հատիս լեռան տակ: Այստեղ է ընկել իր կնոջը` Նվարդին, հավատարիմ մնացած հայոց թագավորը, որի արնաշաղախ մարմինը Նինոս արքայի հեշտասեր այրու` Շամիրամի հրամանով դրել են ժայռախորշում, որ արալեզները կենդանացնեն նրան:
Հայ արքան հերոսաբար զոհվեց ճակատամարտում, իսկ լեռը դարից-դար փոխանցեց նրա փառավոր անունը: Այսպիսով քարացած հսկան դարձավ հայ ազգի զավթիչների դեմ դարավոր պայքարի և անկոտրուն կամքի յուրօրինակ խորհրդանիշը:
Լուսանկար։ Արթուր Մարտիրոսյան
Վերելք Արա լեռ
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն