Աքլորաքար լեռ

Աքլորաքար լեռ այն գտնվում է Հայաստանի Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագլխին։ Լեռը մյուս լեռնաշղթաներից համեմատաբար մեկուսի է գտնվում և հետաքրքիր է երկրամորֆոլոգիական տեսակետից։ Նա պարունակում է բնաշխարհի մի հարուստ գենետիկ ավազան։ Լեռան վրա գրանցված են 650 տեսակ անոթային բույսեր, որոնք Հայաստանի բուսականության 20%-ն են կազմում։ Այս փոքր տարածքում կարելի է տեսնել Հայաստանի բուսականության գլխավոր տիպերը՝ կիսանապատ, տափաստան, մարգագետնային տափաստան, անտառ և մարգագետին, բարձր խոտազգի մասեր, ժայռի և թմբի բուսականություն, տափաստանի թփուտներ։

  • Բարձրանում ենք Աքլորաքար լեռը
  • Աքլորաքար լեռ
  • Դեպի Աքլորաքար լեռ
  • Լեռների գեղեցկությունը / Աքլորաքար լեռ
  • Ծաղկեվանք տանող ճանապարհը
  • Նարեն լեռներում / Աքլորաքար լեռ
  • Ծաղկած ծաղիկները Աքլորաքար լեռում
  • Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար
  • Աքլորաքար լեռը և Ծաղկեվանքի կիրճը
  • Արշավականները Աքլորաքար լեռան գագաթից, իջնում են դեպի Ծաղկեվանք
  • Արշավականները սկսում են վերելքը դեպի Աքլորաքար լեռ
  • Աքլորաքար լեռից բացվող տեսարանները

Լուսանկարները՝ Արթուր Մարտիրոսյանի

Արա և աքլորաքար լեռը մեկ լեռնազանգված

Արայի լեռան անվանումը գալիս է հայ դիցաբանական աստծո՝ Արա Գեղեցիկի անունից, քանի որ լեռան գագաթները հեռվից (օր.՝ Աշտարակի խճուղուց) նայելիս՝ նմանվում են պարկած մի մարդու՝ Արային: Արայի քիթը ներկայացնող գագաթնաքարը անվանում են Աքլորաքար լեռ 2511մ: Նրա լանջին է գտնվում Ծաղկեվանքը։

Ծաղկեվանք (տեսանյութ)

Տեղեկություններ Աքլորաքար լեռան մասին

Լեռնազանգվածը գտնվում է մայրաքաղաք Երևանից 33կմ հյուսիս, ԵրևանԳյումրի ավտոճանապարհի աջ կողմում։ Մոտակա բնակավայրերից են Նոր Երզնկա, Զորավան, Սարալանջ, Երնջատափ, Հարթավան, Արտաշավան, Սաղմոսավանք, Հովհաննավանք, Կարբի և Մուղնի գյուղերն ու Եղվարդ քաղաքը։ Լեռան արևմտահայաց լանջի ստորոտում են գտնվում «Դեմիրճյան խնձորի» այգիները։ Արևմուտքից սահմանակից է Քասաղ գետի կիրճին։

  • Աքլորաքարի ճանապարհին
  • Արա և աքլորաքար լեռը մեկ լեռնազանգված
  • Աքլորաքար լեռան գագաթին
  • Հայկական լեռնաշխարհի լեռները
  • Արա լեռան լանջին
  • Արա լեռան գագաթից Աքլորաքար լեռան գագաթ
  • Ծաղկեվանքի ճանապարհին
  • Հեռվում Աքլորաքար լեռն է
  • Սարալանջ գյուղի հարևանությամբ

Լուսանկարները՝ Արթուր Մարտիրոսյանի

Վերելք Արա լեռ (տեսանյութ)