
Ակոռի գյուղ - գտնվում է պատմական Հայաստանի Այրարատ նահանգի Մասյացոտն գավառում, Մեծ Մասիսի կամ Արարատ լեռան վիհի եզրին։ Մինչ 1840 թվականի երկրաշարժը գյուղն ունեցել է 2200 բնակիչ, որից 1600-ը՝ հայեր։ Բնակիչները հիմնական զբաղմունքը եղել է այգեգործությունը, ոչխարաբուծությունը։ Ակոռիում գործել է երկու վարժարան։ 1840 թ-ի հուլիսի 2-ին Մեծ Մասիսի շրջանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով գյուղը, բնակիչների հետ միասին, թաղվել է ժայռաբեկորների հաստ շերտի տակ։ Այս պահին գյուղից պահպանվել են միայն գյուղի գերեզմանոցի խաչքարերը։
Թողնել մեկնաբանություն