Ախթալա վանական համալիր

Տեսակ: Վանական համալիր (վանք, ամրոց)
Երկիր։ Հայաստան
Տեղագրություն։ Ախթալա
Դավանանք։ Հայ Առաքելական Եկեղեցի
Թեմ։ Գուգարաց թեմ
Հոգևոր կարգավիճակ։ Գործող
Ներկա վիճակ։ Կանգուն, վերականգնվում է գմբեթը
Ժառանգության կարգավիճակ։ ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձան
Ճարտարապետական ոճ։ Հայկական ճարտարապետություն
Հիմնադրվել է։ 10-րդ դար
Կառուցման ավարտ։ 10-րդ դար

Ախթալայի եկեղեցին և տեղագրությունը

Ախթալայի վանական համալիր (Ախտալա, Մարիամ Աննայի վանք, Մեյրամխանա, Աղնձանանք) X դարում հիմնադրված պարսպապատ վանական համալիր, գտնվում է Լոռու մարզի Ախթալա գյուղում՝ Երևանից 185 կմ հյուսիս։ Ախթալայի վանական համալիրը Հայաստանի այն քաղկեդոնական վանքերից է, որի կառուցումը համընկնում է Հայաստանի Վերածնության շրջանի հետ։ Ախթալայի վանական հուշարձանախմբում ներդաշնակ միահյուսվել են հայկական, վրացական ու բյուզանդական ճարտարապետության տարրերը։

  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Միջնադարում եկեղեցին հայտնի էր որպես Պղնձահանքի վանք

Միջնադարում վանքը հայտնի էր որպես Պղնձահանքի վանք։ Կիրակոս Գանձակեցին իր «Հայոց Պատմությունում» հիշատակում է, որ իշխան Իվանե Զաքարյանը մահացավ 1241 թ և նրա դին ամփոփվեց Պղնձահանքում, որը Իվանեն նախկինում խլել էր հայերից և դարձրել վրացական (այսինքը՝ ուղղափառ) եկեղեցի։ Դարձնելով ուղղափառ եկեղեցի, ուղղափառություն ընդունած Իվանե Զաքարյանը այն վերակառուցեց և անվանեց Ախթալա։ Ըստ Գանձակեցու, նույն եկեղեցում է ամփոփված նաև Իվանեի որդի, իշխան Ավագը (մահ, 1250 թ Բջնիում)։

  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Սուրբ Աստվածածին եկեղեցու պատերը նկարազարդված են հոյակապ, հրաշալի պահպանված որմնանկարներով։ Որմնանկարները կատարվել են XIII դարում, երբ եկեղեցին վերափոխվեց քաղկեդոնականի։ Որմնանկարներն իրենց գունային լուծումներով մոտենում են բյուզանդականին, սակայն թեմաների ընտրությունը զուտ հայկական է։ Ներկայումս Ախթալայի վանքն ունի ուխտագնացության օրեր՝ սեպտեմբերի 20-21։

  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Եկեղեցու որմնանկարների ստորին շերտը վերաբերում է XI դարին։ Գունազարդումը բնորոշ է բյուզանդական արվեստին, իսկ թեմատիկ լուծումները՝ հայկական մանրանկարչությանը։ Իսկ XIII դարում և հետո կատարված որմնանկարները հարազատ են բյուզանդական արվեստին։ Դրանց մեծ մասն ունի հունարեն, մի մասն էլ՝ վրացերեն արձանագրություններ։ Երկշերտ բարձրարվեստ որմնանկարները պատկերում են Հին և Նոր կտակարանների առանձին դրվագներ, սրբերի պատկերներ, այդ թվում՝ և Գրիգոր Լուսավորչի պատկերը։ Խորանի գմբեթարդին Մարիամ Աստվածածինն է՝ գահին նստած, մանուկ Հիսուսը գրկին. (պահպանվել է որմնանկարի միայն մի մասը), նրանից ներքև հաղորդության՝ խորհրդավոր ընթրիքի տեսարանն է։ Հիսուսը պատկերված է երկու անգամ՝ մերթ շրջված դեպի աջ և մերթ դեպի ձախ՝ առաքյալների հետ հացը կիսելիս։

  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала
  • Ախթալա / Akhtala / Ахтала

Լուսանկարը՝ Արթուր Մարտիրոսյանի

Պահպանվել են Պետրոս, Հովհաննես, Պողոս առաքյալների, Ղուկաս և Մատթեոս ավետարանիչների պատկերները։