
Ակոնկագուա լեռ գտնվում է Անդերի լեռնաշղթայի գլխավոր Կորդիլերայում, Արգենտինայի Մենդոսա նահանգում։ Ակոնկագուան Ամերիկա մայրցամաքի ամենաբարձր լեռն է, ամենաբարձրը Ասիայի սահմաններից դուրս և ամենաբարձրը և՛ Արևմտյան կիսագնդում, և՛ Հարավային կիսագնդում, լեռան բարձրությունը 6962 մետր է: Չնայած իր տպավորիչ չափսերին և հասակին, այն աշխարհի միայն 189-րդ ամենաբարձր լեռն է: Լեռը գտնվում է նահանգի մայրաքաղաք Մենդոզա քաղաքից 112 կիլոմետր հյուսիս-արևմուտք, Սան Խուան նահանգից մոտ հինգ կիլոմետր հեռավորության վրա և Չիլիի հետ Արգենտինայի սահմանից 15 կմ հեռավորության վրա: Ակոնկագուան ներառված է 7 մայրցամաքների ամենաբարձր «7-գագաթ» - ների շարքում:
Թողնել մեկնաբանություն