Հովհաննավանք Վանական Համալիր
Հովհաննավանք նաև Օհանավանք, վանական համալիրը XIII դ. հայկական նշանավոր պատմաճարտարապետական հուշարձաններից է: Գտնվում է Օհանավան գյուղում, Քասաղի կիրճի արևմտյան եզրին: Համալիրի կազմում ընդգրկված են IV դ. Ս. Կարապետ միանավ բազիլիկ եկեղեցին, 1216-1221 թթ. Ս. Կարապետ գլխավոր եկեղեցին, XIII դ. գավիթը, տապանատունը, հուշասյուն կոթողը, թևավոր խաչքար և որմնափակ խաչքարեր, դպրոցի, միաբանության շենքեր ու վանական համալիրը պաշտպանող պարսպապատը:
Թողնել մեկնաբանություն