Արագած լեռ

Կիրակի՝ Օգոստոսի 5-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Արագած լեռ։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090մ։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Վերելքը կսկսենք Քարի լճից, բարձրանալու ենք ՀԱՐԱՎԱՅԻՆ և ԱՐԵՎՄՏՅԱՆ գագաթներ։

  • Mount Aragats / Արագած լեռ / Гора Арагац
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր։

Մեկնում՝ 8 – 00

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
————————————–
Վերելք Բիբլիական Արարատ լեռ 5165մ
3-րդ խումբ
https://www.facebook.com/events/150704498956268/
4-րդ խումբ
https://www.facebook.com/events/395890194155609/