Վերելք Արջասար լեռ

Արջասար լեռը գտնվում է Լոռու մարզում, Բազումի լեռների համակարգում, Պուշկինո գյուղից 2,5 կմ հյուսիս-արևմուտք, Ստեփանավան քաղաքից հարավ։ Բարձրությունը 1819 մ է։ Կատարն ու լայնքերը ծածկված են անտառներով (հաճարենի, բոխի և մասամբ կաղնի ու կեչի)։

  • Վերելք Արջասար

Կիրակի՝ մարտի 18-ին, Hatis Tour / Հատիս Տուր — ի հետ միասին կուղևորվենք Լոռվա մարզ: Ծանոթանալով Ստեփանավան քաղաքին և իջնելով Ձորագետի հիասքանչ կիրճը կշարունակենք երթուղին մինչև Լոռի բերդ (10/11 — րդ դար), որը գտնվում է Ձորագետ և Ուռուտ գետերի հատման տեղում: Դիտելով բերդը կտեղափոխվենք Արջասար լեռան ստորոտ և անտառապատ լանջով կսկսենք վերելքը լեռան գագաթ:

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր, <<բախիլներ>>

Մեկնում՝ 8 — 00

Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
—————————————
Վերելք Բիբլիական Արարատ լեռ 5165մ
1-ին խումբ
https://www.facebook.com/events/1814450421973754/
2-րդ խումբ
https://www.facebook.com/events/1932857476786378/
3-րդ խումբ
https://www.facebook.com/events/150704498956268/
4-րդ խումբ
https://www.facebook.com/events/395890194155609/