Թռչկանի ջրվեժ

Կիրակի՝ մայիսի 20-ին, Hatis Tour / Հատիս Տուր — ի հետ միասին կուղևորվենք Թռչկանի ջրվեժ։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչկան (նախկինում Չիչխան) գետի վրա։ Չիչկան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից, ունի 29 կմ երկարություն։ Թռչկան ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Գյուղից մինչև ջրվեժ կհասնենք լեռներում անցողիկ տրանսպորտով, վերադարձը՝ ոտքով, իսկ ցանկացողները՝ տրանսպորտով

  • Trchkan Waterfall / Թռչկանի ջրվեժ

Մասնակիցները պետք է ունենան’ ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր (և քանի որ գետը վարարած է, փոխնորդ շորեր)

Հետիոտն երթուղին՝ մոտավոր 11,5 կմ

Մեկնում՝ 08 — 00

Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում, լեռներում անցողիկ տրանսպորտ)

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour
—————————————
Վերելք Բիբլիական Արարատ լեռ 5165մ
1-ին խումբ
https://www.facebook.com/events/1814450421973754/
2-րդ խումբ
https://www.facebook.com/events/1932857476786378/
3-րդ խումբ
https://www.facebook.com/events/150704498956268/
4-րդ խումբ
https://www.facebook.com/events/395890194155609/