Tour hiking climbing

Մեր պատմությունը

  • Hatis Tour 1981

 

Հատիս տուրը  իր գործունեությունը սկսել է 1981թ. մարտի 2-ին՝ ակումբի ղեկավար Մարտին Մարտիրոսյանի ( Մարտին Թաթոսիչ ) կողմից։ Ակումբի հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի զարգացումը, մարդ-բնություն կապի ամրապնդումը, հայրենի բնության և ճարտարապետական կոթողների ճանաչումը՝ առանց որևէ տարիքային սահմանափակման։ Տարիներ շարունակ ակումբը իրականացնում է քայլարշավներ, վերելքներ, իր մասնակցությունն է ունեցել բազմաթիվ հանրապետական մրցույթների։ Արդյունքում՝ մի քանի տասնյակ մրցանակներ, գավաթներ, պատվոգրեր, պատվավոր հորիզոնականներում միայն 1-ին և 2-րդ տեղեր։ 2001 թ.-ին ՀՀ սպորտի վարպետ,ավագ հրահանգիչ Մարտին Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ստեղծվեց համանուն փրկարարական ջոկատ, որն իր գոյության ընթացքում միշտ եղել է բարձունքում։

Տարիների ընթացքում ակումբը իրականացրել է բազմաթիվ վերելքներ և արշավներ ոչ միայն Հայաստանում, այլև նաև արտերկրում։ Կատար  վել են տարբեր կարգային վերելքներ, ձևավորվել են բազմաթիվ ավանդույթներ, որոնք պահպանվում են առ այսօր։ Յուրաքանչյուր տարվա սկիզբը և ավարտը նշվում է Հատիս լեռան գագաթին,ապրիլի 24-ը՝ Արա լեռան վերելքով է հիշատակվում, սեպտեմբերի 21-ը՝ Արագած լեռան գագաթին։ Ակումբը ունի տարբերանշան, դրոշ, կանոնադրություն։ Տարիների հետ Հատիս տուրի գործունեությունը ավելի է ընդլայնվում՝պահպանելով իր ավանդույթներն ու ջերմ  մթնոլորտը։

  • Tour hiking climbing