Մեղրաձոր

Մեղրաձոր գյուղը Փամբակի և Ծաղկունյաց լեռնազանգվածների հովտում, Մարմարիկ և Մեղրաձոր գետերի /Հրազդանի աջակողմյան վտակներ/ դելտայում, ծովի մակերեսից 1800մ բարձրության վրա։ Փամբակի հարավահայոց լանջերը լերկ են, ժայռոտ ու կտրտված։ Լանջերի ընդերքը հարուստ է ոսկով, պղնձով և նեֆելինային սիենիտների 18 քիմիական նյութերով, ալյումինը գերակշիռ է։ Մեղրաձորում գործում է ոսկու հանքը 1987թվականից։ Գյուղի նախնիների մի մասը 1829-1830 թթ.-ին գաղթել է Բայազետի գավառի Արծափ գյուղից։ Բնակչությունը զբաղվում է հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի և ծխախոտի մշակությամբ։ Մեղրաձորից հարավ՝ գետակի աջ ափին, գտնվում է Թեժառույքի վանքը (XIII դար)

  • Գյուղ Մեղրաձոր
  • Գյուղ Մեղրաձոր
  • Գյուղ Մեղրաձոր

Մեղրաձորը սարերի, ձորերի, կարկաչուն աղբյուրների, ու թավուտ անտառների գյուղ է։
Գորշ են սարերը, գորգանման անտառները, անտառամերձ գոտու և տեսարժան վայրերի առկայությունը տալիս է տուրիզմի զարգացման հնարավորություն։