Քարի լիճ

Քարի լիճ / գտնվում է Հայաստանում՝ Արագածոտնի մարզում։ Արագած լեռան վրա, բացարձակ բարձրությունը՝ 3207 մ, հայելու մակերեսը՝ 0,12 կմ2, խորությունը՝ 9 մ։ Առաջացել է սառցե գոյացություններից։ Լիճը երկարատև շրջապատված է լինում ձյունով, ինչի պատճառով ջուրը բավականին սառն է մնում։ Քարի լճի արևմտյան ափից սկիզբ է առնում Արքաշեն գետը։

  • Քարե Լիճ
  • Քարե Լիճ
  • Քարե Լիճ
  • Քարե Լիճ
  • Քարե Լիճ

Լճի հարավային ափին է գտնվում Երևանի ֆիզիկայի ինստիտուտի Առաջնային տիեզերական ճառագայթների գրանցման ու հետազոտման կայանը, որը 1942 թ. հիմնել են Արտեմ Ալիխանյան և Աբրահամ Ալիխանով եղբայրները։

Արագածի կլիման փոփոխվում է ըստ բարձրության: Ստորոտից (1000մ) մինչև գագաթը տարեկան միջին ջերմաստիճանը տատանվում է -3°C — +10°C, տեղումները՝ 300-900մմ և ավելի: Լանջերին ամռանը չափավոր տաք է, ձմռանը՝ ցուրտ: Տարածքը հարուստ է բուսականությամբ, շատ են կենդանական աշխարհի ներկայացուցիչները: