Կաճաճկուտ

Կաճաճկուտ գյուղը գտնվում է Հայաստանում՝ Լոռու մարզում, Լալվար լեռան հարավ-արևելյան ստորոտին։

Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1425 մ, հեռավորությունը մարզկենտրոնից՝ 58 կմ հյուսիս-արևելք։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ և դաշտավարությամբ։ Գյուղի շրջակայքում պահպանվել են Սեդվի գյուղատեղին (10-13-րդ դդ.) և ամրոցի մնացորդները (13-14-րդ դդ.)։ Այստեղ են գտնվում նաև Սեդվու Սբ. Նշան վանքը (13-14-րդ դդ.) և 13-14-րդ դդ. մատուռը։

  • Գյուղ Կաճաճկուտ

Լալվար լեռան հարավ-արևելյան լանջից՝ 2200 մ սկիզբ է առնում Կաճաճկուտ գետը։ Երկարությունը՝ 11 կմ է, ջրհավաք ավազանը՝ 54 կմ2։