Երանոսի լեռներ

Երանոսի լեռներ (Eranos Mountains, Горы Еранос)։ Գտնվում են Հայաստանում, Արարատի մարզի հյուսիսային եզրի մոտ՝ Երանոսի լեռնաշղթայի արևմտյան կեսում՝ Լանջազատ գյուղից 8 կմ դեպի հյուսիս-արևելք։ Լեռնաշղթայի ամենաբարձր կետը Երանոս համանուն լեռն է՝ տեղացիները անվանում են նաև Կարմիր սար, այն գտնվում է շղթայի միջնամասում։

  • Eranos Mountains / Երանոսի լեռներ / Горы Еранос

Գագաթից բացվում է գեղեցիկ տեսարան Արարատ, Գեղամա, Արագած լեռները և իհարկե գեղեցիկ տեսարան է բացում դեպի Ազատի ջրամբարը՝ իր գեղեցիկ լանդշաֆտով։ Շղթայի մի մասը մտնում է Խոսրովի արգելանոցի մեջ։ Ծագմամբ ծալքաբեկորային է։ Բարձրությունը 1823 մ է։ Լանջերը՝ բացառությամբ արևելյանի, խիստ զառիթափ են՝ 40° և ավելի։ Հյուսիս-արևմտյան լանջը 750 մ բարձրությամբ քարափ է, որը իջնում է դեպի Ազատ գետի հովիտը։