Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները

Հայկական լեռնաշխարհն ընդարձակ երկիր է՝ շուրջ 400 հազար քառ. կմ տարածքով։ Նրա կենտրոնական մասն զբաղեցնում է Հայկական հրաբխային բարձրավանդակը: Տարածքը կտրտված է բազմաթիվ լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են արգավանդ հարթավայրեր ու սարահարթեր։

Երկրի լեռնային ռելիեֆի և արտաքին ազդակների հետևանքով Հայկական լեռնաշխարհի բնականպայմանները՝ կլիման, հողերը, բույսերը, կենդանիները, բազմազան են։ Դրանք բոլորը ենթարկված են ուղղաձիգ գոտևորման օրենքին։

Հայկական լեռնաշխարհի 5 ամենաբարձր գագաթները ստորև՝

 

1․ Արարատ լեռ (Մասիս) 5165 մ

  • Արարատ լեռ

Արարատ լեռը հանգած հրաբուխ է Թուրքիայում՝ Արաքս գետի աջ ափին, Հայաստանի սահմանից 32 կմ հեռավորության վրա, իսկ Իրանի սահմանից՝ 16 կմ։ Ունի երկու գագաթ՝ մեծ (Մասիս՝ 5165 մ) և փոքր (Սիս՝ 3925 մ)։ Հայկական լեռնաշխարհի և Թուրքիայի ամենաբարձր լեռն է։ Արարատի լեռնային զանգվածն ունի շուրջ 40 կմ տրամագիծ։

Մասիսն ունի դեպի հյուսիս թեքված զառիթափ ու ժայռոտ գագաթ՝ 12 կմ² հիմքի մակերեսով, աշխարհի ամենաբարձր գագաթներից է (բարձրությունը՝ 5165 մ), իսկ հարաբերական բարձրությամբ (ստորոտից՝ մինչև գագաթ) առաջինը՝ 4300 մ։ Հյուսիսարևելյան լանջին է «Վիհ Մասեաց» կամ «Փլած Մեծի լերինն» անունով խորխորատը, որը ձգվում է ստորոտից գագաթ շուրջ 10 կմ, իսկ գագաթի մոտ նրա առավելագույն խորությունը հասնում է 1000 մետրի։ Գագաթը պատված է հավերժական ձյունով, որից սկիզբ է առնում մոտ 30 սառցադաշտ։ Հարավարևմտյան լանջին դրանք իջնում են մինչև 3850-3950 մ, բայց Մասյաց վիհում սառույցն իջած է մինչև 2754 մ բարձրության։

2․Սավալան լեռ 3283 մ

  • Սավալան լեռ

 

3․ Ջիլո լեռ 4168 մ

  • Ջիլո լեռ

Ջիլո լեռը գտնվում է Հայկական լեռնաշխարհի հարավային մասում, Կորդվաց լեռների ամենաբարձր լեռնագագաթը (4168 մ)։ Հայկական լեռնաշխարհի՝ բարձրությամբ երրորդ լեռնագագաթն է (Մեծ Մասիսից, Սիփանից հետո)։

Ծալքաբեկորային է՝ կազմված մեզոզոյի թերթաքարերից, քվարցիտներից, մերգելներից։ Լավ է արտահայտված վերընթաց լանդշաֆտային գոտիականությունը՝ չոր մերձարևադարձայինից մինչև ձնամերձ գոտի։ Գագաթին կան հնագույն սառցապատման հետքեր։

4․Արագած լեռ 4090

  • Արագած

Հրաբխային քառագագաթ լեռ Հայաստանի Հանրապետության կենտրոնական հատվածում։ Ամենաբարձր կետը հյուսիսային գագաթնէ, որն ունի 4090 մետր բարձրություն։ Այն շրջապատից մեկուսացած, վահանաձև փռված մի զանգված է՝ մոտ 200 կմ շրջագծով։ Հովհարաձև տարածված լանջերի հետ միասին գրավում է մոտ 4000 կմ² տարածություն Արարատյան ու Շիրակի դաշտերի, Ախուրյան ու Քասախ գետերի միջև։ Երեք կողմից նրան հարևան են հյուսիսից՝ Շարայի, արևելքից՝ Արայի, հարավ-արևմուտքից՝ Մեծ Արտենի լեռները։ Եղել է պատմական Մեծ Հայքի Արագածոտն, Շիրակ և Նիգ գավառների սահմաններում։ Այժմ մտնում է Արագածոտնի և Շիրակի մարզերի տարածքում (ՀՀ տարածքի հս-արմ-ում)։

 

 

5․Սիփան լեռ 4058 մ

  • Սիփան լեռ

Բազմածին է, շառավղաձև մասնատված է կատարից իջնող գետահովիտներով ու ձորակներով։ Սիփանի լանջերը ծածկված են մարգագետիններով։

Սիփանի բարձունքներին ձնհալից գոյացել են երկու լճակներ, որոնց ջրերը Ծաղկանց լեռներից հոսող գետակների հետ սնում են Վանա լիճը։ Սիփանը անտառներ չունի, սակայն լանջերը ծածկված են ալպիական կանաչությամբ և գույնզգույն ծաղիկներով։